09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամոթ է հղիների հաշվին բյուջե լցնել. հղիներն Ազգային ժողովի մոտ են /ֆոտո, վիդեո/լրացված/

Ազգային ժողովի դիմավ այսօր հավաքվել էին մի խումբ հղի կանայք: Նրանք այստեղ էին` արտահայտելու իրենց դժգոհությունը սոցիալական նպաստների վերաբերյալ օրենքում նախատեսվող փոփոխություններից:  ”Ամոթ է հղիների հաշվին բյուջե լցնել”,-պաստառի վրա սա էր փակցված:  Հիշեցնենք, համաձայն փաթեթի` հղիներին տրամադրվող պետական նպաստը կրճատվելու է:  Եթե օրենքն ընդունվի, ապա 2015թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն դրա այն կետերը, որոնք […]

Արեն Մալաքյանի ֆիլմը ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ

Երիտասարդ ռեժիսոր, ԵԹԿՊԻ Կինոռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանող (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց) Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմն արժանացել է ղազախական «ԲԱՍՏԱՈՒ» ուսանողական ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ Փառատոնը, որին այս տարին մասնակցել են 25 երկրի ավելի քան 190 ներկայացուցիչներ, ացկացվում է Ալմաթիում (նախկինում՝ Ալմա Աթա)։ «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձեռնարկած քայլերի, […]

Եթե չլիներ հոկտեմբերը 27-ը, Հայաստանը այլ ընթացք կունենար. ՀԺԿ առաջնորդ /վիդեո/

 Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ  Ստեփան Դեմիրճյանը լրագրողների հետ ճեպազրույցում մասնավորապես նշեց, որ  իշխանություններն ամեն ինչ են արել, որ հոկտեմբերի 27-ի գործը կոծկվի, իսկ հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը փարատեց այդ կասկածները:   Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ` հոկտեմբերի 27-ի ոճրագործության կործանարար հետեւանքներն առ այսօր հաղթահարված չեն:  “Մենք բոլորովին այլ երկրում կապրեինք, այլ զարգացում կունենար երկիրը, […]

Երեւանի քաղաքապետրանի պատվիրակությունը Թբիլիսիում էր

2014 թվականի հոկտեմբերի 25-26-ին “Թբիլիսոբա” տոնի կապակցությամբ Թբիլիսիում հյուրընկալվեց Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, արարողակարգի ղեկավար Հարություն Հակոբյանը եւ քաղաքի Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը: Տոնական միջոցառումների շրջանակներում, պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հյուրերը մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագին,ունկնդրեցին Վիրահայոց թեմի առաջնորդի քարոզի խոսքը […]

Ցանկության դեպքում կբացահայտվի հոկտեմբերի 27-ը. Արմեն Սարգսյան /վիդեո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, ինչպես եւ բոլորը չի կարծում, որ հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածներն այդ հինգն են: “Մի փոքր ցանկություն է պետք կարծում եմ, եւ իրականությունը պարզ կլինի: Իմ կարծիքով այդ 5-ը չէին”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Շարունակությունը տեսանյութում:

Խնդիրներ կան և դրանք ամենաշատը նախագահն է ուզում լուծել. Մերուժան Տեր Գուլանյան

”Բոլորս էլ գիտենք թե ուր է գնում Հայաստանը, բայց իրար հարցնում ենք:  Իմ տպավորությամբ` Հայաստանը ճիշտ էլ ճանապարհ է ընտրել: Այն սերունդը, որը ներկայացնում է բոհեմական աշխարհը ցավոք երկու ներկայացուցիչ ունի այսօր: Դա ես եմ ու  Լևոն Մալխասյանը ”,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Տեր-Գուլանյանը անմասն չի մնում հասարակական-քաղաքական իրադարձություններին ուշադիր […]

Աստրախանում հայ երիտասարդը հրդեհից դուրս է բերել երեխային

Աստրախանում 25-ամյա Արմեն Տարասյանն այրվող տանից երեխայի է դուրս բերել՝ փրկելով նրա կյանքը, հաղորդում է yug.svpressa.ru-ն: Հայ տղան հրդեհի ժամանակ գտնվել է հարեւան տանը եւ երբ բացականչություններ է լսել, թե երեխա է այրվում, անմիջապես օգնության է հասել: ՛՛Երիտասարդը պատուհանից մտել է հրդեհվող տուն, մի քանի մետր այն կողմ գիտակցությունը կորցրած փոքրիկ աղջկա է նկատել եւ […]

Պետք է կանգնեցնել արնահոսությունը. ՀՀԿ և ԲՀԿ պատգամավորները համամի՞տ են

”Կա հայեցակարգը, սկսվել են քննարկումները, եթե ոչ շատ հրապարակային, բայց մարդիկ հնարավորություն ունեն նայելու: Կարծում եմ, որ քաղաքական դաշտի հետ կապված մասը ավելի շատ է հայեցակարգում, քան տնտեսական: Սահմանադրության մեջ տնտեսական բլոկին վերաբերվող փոփոխություններ ակնկալում եմ”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ դիտարկում արեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Հակադրվելով ՀՀԿ-ական պատգամավորի խոսքին ԲՀԿ […]

Ունենք այն, ինչ ունենք. ՀՀ վարչապետը՝ հոկտեմբերի 27-ի մասին /վիդեո/

“Մենք ցավով ենք հիշում այս ոճրագործությունը, դատապարտում ենք, եւ այսօր ես վստահ եմ, որ ամեն ինչ արվեց պատկան մարմինների կողմից, ու այսօր ունենք այն, ինչ ունենք”,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով խորհրդարան էր եկել՝ հարգելու նահատակվածների հիշատակը: Մանրամասները տեսանյութում: 

Գիտե՞ք՝ Լաս-Վեգասը ինչպես է զարգացել. Վ. Այվազյան

 ‘’Եթե ես առևտրի բիզնեսով զբաղվեի, ինչո՞ւ ոչ, ո՞նց եք մտածում, որ Դիլիջանում բիզնես ունեցողը չի՞ գնա, Կողբ գյուղում դնի կամ Ճամբարակում, որովեհտև այնտեղ արտոնություններ կան՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ի պատասխան հարցին, թե ինքը բիզնես կդներ սահանամերձ համայնքում: Նշենք, որ ԱԺ-ն նախորդ քառօրյային առաջին ընթերցմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի