20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵՏՄ մտնելուց հետո բնական գազը չի էժանանա

Քանի որ հանրությունում այժմ ակտիվ քննարկումներ են ընդանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքով բնական գազի հնարավոր էժանացումների մասին, հարկ ենք համարում այդ հարցին անրադառնալ մանրամասն:

Այսպես,2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի հետ Հայաստանը 2 գազային համաձայնագրեր ստորագրեց: Դրանցից մեկով Հայաստանը վաճառեց ՛՛ՀայՌուսգազարդ՛՛-ում իր 20% բաժնեմասը, իսկ մյուսով՝ սահմանվեց բնական գազի սակագինը Հայաստանի համար։

Թեև համաձայնագրերը կնքվեցին Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի՝ 2013թ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, սակայն իրավական առումով դրանք որևէ կերպ չեն առնչվում ՄՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)։

՛՛Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ՛՛ համաձայնագրով սահմանվեց 2014-2018 թթ. ժամանակաշրջանում Հայաստան մատակարարվող գազի գնի որոշման բանաձևը՝  կապված ՌԴ ներքին գների մակարդակի հետ։ Այսինքն՝ ՛՛Գազպրոմ Արմենիա՛՛ ընկերությունը իր մայր ընկերությունից՝ ՛՛Գազպրոմից՛՛ գազը գնում է այն գնով, ինչ Ռուսաստանի ներքին գազամատակարարողը։ Ավելին, ՛՛Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ՛՛ համաձայնագրով էլ հանվեց Հայաստան ներմուծվող գազի 30% մաքսատուրքը։ Արդյունքում Հայաստանի համար գազի գինը դարձավ մոտ 190 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար։

Այստեղ, սակայն, կա մի շատ կարևոր հանգամանք։ ՛՛Գազպրոմին՛՛ պատկանող ՛՛Գազպրոմ Արմենիան՛՛թեև ցածր գնով է ձեռք բերում բնական գազը իր մայր ընկերությունից (մոտ 190 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար), սակայն հայաստանցի սպառողներին վաճառում է մոտ կրկնակի թանկ գնով (մոտ 380 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար)։

Այսինքն, իրականում այդքան էլ կարևոր չէ, թե ռուսական ՛՛Գազպրոմը՛՛ իր դուստր ՛՛Գազպրոմ Արմենիաին՛՛ ի՞նչ գնով է գազը վաճառում, քանի որ այդ գումարը գնում է նույն ՛՛Գազպրոմի՛՛ մեկ գրպանից` մյուսը: Կարևորն այն է, թե ի՞նչ գնով է ՛՛Գազպրոմ Արմենիան՛՛գազը վաճառում մեզ… Իսկ այդ գինը (380 դոլար), ըստ էության, միջին եվրոպական շուկայական գին է:

Բոլոր դեպքերում՝ մինչև 2018 թվականը Հայաստանում գազի սակագինը կարգավորվելու է վերընշված պայմանագրով։ Դա նշանակում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանում բնական գազը չի էժանանալու, եթե ռուսաստանցի սպառողի համար այն չէժանանա։ Եվ հակառակը՝ հայաստանցի սպառողի համար գազի գինը կարող է թանկանալ, եթե այն թանկանա ռուսաստանցիների համար։ 

Հրայր Մանուկյան

՛՛Իրազեկ Քաղաքացիների Միավորում՛՛

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ