07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավտովթարից տուժած 14-ամյա տղան կվիրահատվի Երեվանում

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից 47-ամյա կինը, որը ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վթարված միկրոավտոբուսի 14-ամյա ուղևորը երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն. Նրան կվիրահատեն մասագիտական մանկական հիվանդանոցում: Տղայի վիճակն պահին գնահատվում է միջին ծանրության: Նա ունի զույգ բազկոսկրերի, նաև ակնակապիճի և ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ: Գյումրու բժշկական կենտրոնում է գտնվում նաև 14-ամյա վիրավոր տղայի մայրը: Վաղը նա կվիրահատվի: Վիրավորներից 39-ամյա ուղևորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, մի քանի օրից նա դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ այս պահին նրա բուժումը շարունակվում է Գյումրու բուժկենտրոնում :

՛՛Էրեբունի՛՛ բժշկական կենտրոնում բուժվող 17-ամյա պատանին, որի մոտ գանգի հիմի կոտրվածքի մասին նախնական ախտորոշումը հերքվել էր,վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը բավարար է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ