17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շարմազանով. ՀՀ Խորհրդարանը կարեւորում է ԵՄ-ի հետ երկխոսության շարունակումը

2015թ. մարտին Երեւանում կանցկացվի «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 5-րդ լիագումար նիստը: Այս մասին նոյեմբերի 11-ին Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի  16-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՀՀ Խորհրդարանը, ըստ նրա, կարեւորում է եվրոպական կառույցների, մասնավորապես՝ Եվրամիության հետ համագործակցությունը:

«Մենք գնահատում ենք Եվրամիության աջակցությամբ կատարվող բարեփոխումները: Ընդունված օրենսդրական ակտերի շնորհիվ մեր երկիրն ավելի ժողովրդավար է դարձել»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Անհրաժեշտ է նշել, հավելել է նա, որ Հայաստանի եւ Եվրախորհրդարանի համագործակցությունը վերջին տարիներին ավելի է սերտացել:

«Հայաստանի Ազգային ժողովն ընդգծում է նաեւ խորհրդարանական խմբակցությունների միջեւ համագործակցության կարեւորությունը. այս համագործակցությունը կխթանի բարեփոխումների ընդլայնմանը:

Անկեղծ ասած, մենք երկար ճանապարհ ենք անցել եւ հուսով ենք, որ մեր համագործակցությունն ապագայում էլ կշարունակվի»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ կրկին ընդգծելով, որ ՀՀ խորհրդարանը կարեւորում է ԵՄ-ի հետ երկխոսության շարունակումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ