09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից Ստյոպա Սաֆարյանը խուճապահարվել է

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը րոպեներ առաջ այսպիսի գրառում տեղադրեց facebook-ի իր պատին. ՛՛Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն այսպես հասկացա՝ ընդդիմադիր, մարգինալ ռեժիմը խուճապի մեջ է: Գնամ-գնամ, ես էլ խուճապահարվեմ”,-գրել է Սաֆարյանը: Հիշեցնենք, որ այս պահին Ազատության հրապարակում ելույթ է ունենում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

10-ամյա մարդասպան երեխայի ծնողները չեն ցանկանում, որ նա բանտից դուրս գա

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ոստիկանները հետաքննում են 90-ամյա կնոջ սպանության հանգամանքները: Սպանության մեջ մեղադրվում է 10-ամյա մի երեխա, ով այժմ կալանքի տակ է, հաղորդում է The Daily Mail-ը: Ինչպես պարզվել է, 10-ամյա Տրիստին Կուրիլեից վախենում են անգամ նրա հարազատ ծնողները, նրանք խնդրել են ոստիկանությանը տղային բանտից չազատել մինչ դատաքննության ավարտը: Ինչպես պարզվել է գործի մանրամասներից, 10-ամյա […]

Թմրանյութի ազդեցության տակ կինը աչքին այլմոլորակային է երեւացել. սպանել է կնոջն ու 3-ամյա աղջկան

Մոսկվայի շրջանի Նոգինսկում ձերբակալել են մի տղամարդու, ով մեղադրվում է կնոջ սպանության եւ 3-ամյա դստերը վիրավորելու մեջ: Տղամարդը, լինելով թմրանյութի ազդեցության տակ, հալուցինացիաներ է ունեցել: նրան թվացել է, թե կինն այլմոլորակային է: Նա հարձակվել է կնոջ վրա, սպանել նրան, ապա դանակահարել է 3-ամյա դստերը: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ծանր վիճակում գտնվում է մինչ օրս: […]

”Մեդիա ավտոբուսը” հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոց

«Մեդիա ավտոբուս» նախագծի շրջանակներում Հայաստանում է գտնվում 10 լրագրող ու բլոգեր Թուրքիայից, ովքեր իրենց 10 հայաստանցի գործընկերների հետ կատարել են համատեղ ավտոբուսային շրջագայություն Հայաստանում ու Թուրքիայում: «Հայ գործընկերներին ճանաչելն ու Հայաստանը տեսնելն իմ մասնագիտական տեսանկյունից շատ կարևոր հնարավորություն է… Հնարավոր չէ երկու երկրների միջև հարաբերություններ հաստատել, քանի դեռ երկու երկրների ժողովուրդներն իրար չեն ճանաչում», – […]

Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին գնդակահարել է հայ ժողովրդին/վիդեո/

՛՛Քանի դեռ Մարտի 1-ը փակված չէ, որեւէ մեկը իրավունք չունի այսպիսի հարց տալ: Դուք նրանց ծնողներին, հարազատներին ցույց եք տալիս՝ դե մարդ էր էլի, խփեցին գնաց: Այդ հետաքննությունը հատուկ փակել են, հատուկ չի գտնվել դավադիրների ողջ խումբը, որովհետեւ դա ծախվել է՛՛,-այսօր կայացած մալո ասուլիսին ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին առնչվող հարցին այսպես պատասխանեց […]

Ապօրինի շինարարության և հողազավթումների 18 դեպք

Հոկտեմբերի 6-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության արդյունքում  մայրաքաղաքում ապօրինի շինարարության  և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ  հայտնաբերվել և արձանագրվել է 18 դեպք: 12 հասցեներում  կատարվել են քանդման աշխատանքներ: Այս աշխատանքներն իրականացնում են քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է […]

՛՛Եվ-և՛՛-ը հեքիաթի ժանրից է. Գուրգեն Եղիազարյան

Քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանի դիտարկման համաձայն՝Հայաստանը չի կարող լինել կամուրջ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Ընդդիմադիր գործիչը   դա համարում է հեքիաթի ժանրից. ՛՛Այս անհասկանալի վիճակում մենք պետք է բռնենք մեկ ուղի՝ ՛՛կա՛մ-կա՛մ՛՛, իսկ ՛՛և՛,և՛՛՛-ը հեքիաթի ժանրից է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ընդդիմադիր գործիչը: Այս պարագայում գործող իշխանության համար Եղիազարյանը մի խորհուրդ ունի . ՛՛Երբեք դուք կամուրջ […]

7100 անձնական համակարգիչ արդեն բաշխվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի երեխաներին

ՆՈՒՌ ծրագիրը մեծացնում է իր գործունեության աշխարհագրությունը: Եթե նախորդ տարիներին Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր XO համակարգիչները բաշխվում էին են Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին, ապա այս տարի արդեն ՆՈւՌ ծրագիրն ընդարձակել է աշխարհագրությունը և այժմ ընդգրկում է 6 նոր շրջաններ. Հադրութի, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի: […]

Նախագահի միակ հավանական թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է/վիդեո/

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը կանխատեսումներ անելով այսօրվա հանրահավաքի նախաձեռնող եռյակի օրակարգից՝ նկատեց, որ եռյակը համալրման կարիք չունի, հակառակ դեպքում, եթե ՕԵԿ-ի նման ուժեր միանան եռյակին, այն իր գույնը կփոխի և մթնոլորտը կլինի գաղջ: Գուրգեն Եղիազարյանը հստակ համոզմունք ունի, որ եռյակը կվերածվի՝ երկյակի, սակայն այս դիտարկման ժամանակ նա չցանկացավ  փակագծերը բացել: Ինչ վերաբերում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի