21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՕԵԿ-ը ստիպված քվեարկեց. Գրիգորիչը հորդորեց լավատես լինել

Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի կիրարկումը մինչև փետրվար հետաձգելու նախագիծը: ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ ՀԱԿ-ը կողմ է քվեարկելու հետաձգմանը, և իրենք պատրաստ են աջակցել ՓՄՁ-ներին, եթե նրանք նախագիծ առաջարկեն` օրենքը չկիրառելու կամ փոփոխելու վերաբերյալ: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենք  ձեռնպահ են քվեարկելու:

՛՛Ճիշտն ասած՝ չենք հավատում, որ փետրվարին որևէ արմատական փոփոխություն կլինի, հաճելիորեն կզարմանանք, որ փոփոխություն լինի ու ընդունվի այն մոտեցումը, որ կա ժողովրդի մոտ՛՛,-ասաց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց լավատես լինել: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտնեց, որ չնայած սա հարցի լուծում չէ, իրենք հիմա կողմ են քվեարկելու:ՙ ՕԵԿ խմբակցության  ղեկավար Հեղինա Բիշարյանն ընդգծեց, որ սպիտված են կողմ քվեարկել, քանի որ այս պահին այլ լուծում չկա, որպեսզի ՓՄՁ-ների շահերը պահպանեն:

Նախագիծն ընդունվեց 110 կողմ, 1 դեմ և 9 ձեռնպահ ձայներով:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ