27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես 1994-ի մայիսին, ծնկաչոք հրադադար եք մուրալու.գեներալ Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ռազմաուսումնական վարժանքներ իրականացնելիս Արցախի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի`Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվելու փաստի կապակցությամբ:   Վշտակցելով Ադրբեջանի այս աննախադեպ սադրանքին զոհ գնացած քաջ հայորդիների հարազատներին, մեր ժողովրդին, ՀՀ եւ Արցախի նախագահներին եւ պաշտպանության նախարարներին` միաժամանակ համոզված […]

Հայկական ուղղաթիռին կործանարար հարված հասցրած ադրբեջանցի զինծառայողը շքանշանով է պարգեւատրվել

Ադրբեջանցի զինծառայողը, ով նախօրեին կործանել էր Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում թռչող հայկական ուղղաթիռը, երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով մրցանակի է արժանացել, հաղորդում է ադրբեջանական АПА–ն: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվել է, որ  կրկին զինվորագրված Իլկին Մուրադովը ներկայացվել է 3-րդ աստիճանի շքանշանի ՛՛Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու՛՛ համար: Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի […]

Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցման առնչությամբ: ՛՛Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, […]

Մահացել է Արթուր Բաղդասարյանի մայրը

Նախօրեին հետկեսօրին 64 տարեկանում հանկարծամահ է եղել ՕԵԿ առաջնորդ, նախկին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի մայրը` Զաբելա Ավոյանը: ՛՛Henaran.am՛՛-ի խմբագրակազմը խորապես ցավակցում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքին: Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18.00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Ի՞նչ է ասել Ծառուկյանը Բաղդասարյանին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի օրերս “Ծիրանանոց” ռեստորանում տեղի է ունեցել “Օրինաց երկրի” առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը: Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել են հենց Մհեր Շահգելդյանն ու Ստեփան Մարգարյանը: Շահգելդյանը ասել է. “Ոչ պաշտոնական հանդիպում եղել է, ու քանի որ […]

Մեծերը Աստծո մասին…

Henaran.am-ը շարունակում է իր  ընթերցողին ներկայացնել հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո եւ նրա՝ մարդկությանն ուղղված կյանքի խոսքի՝ ՛՛Աստվածաշնչի՛՛ վերաբերյալ` ”Մեծերը Աստծո մասին” գրքից, որտեղ ներկայացված են մարդկության պատմության մեջ իրենց գործունեությամբ անջնջելի հետք են թողած անհատների մեկնաբանություններն ու կարծիքը:  ՛՛Ով որ դիպվածից բացի ոչինչ չի ուզում տեսնել այն ներդաշնակության մեջ, որն այնքան ակներևությամբ դրսևորվում է  […]

12 երեխաների հետ հացադուլի կնստի. ազատամարտիկի կինը հուսահատ է /վիդեո/

Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը իր կյանքն ու առողջությունը նվիրեց հայրենիքին: Երկրորդ կարգի հաշմանդամ դառնալուց հետո էլ՝ ՛՛Արաբո՛՛ ջոկատի ազատամարտիկը որոշեց իր գործը շարունակել հայրենիքի համար՝ զինվորներ ծնելով: Ազատամարտիկը կնոջը՝ Արմենուհի Մանուկյանին հենց սկզբից տեղեկացրեց, որ ցանկանում է 12 տղա ունենալ և բոլորին պետք է անվանակոչի իր զոհված ընկերների անունով: Գագիիկ Հովհաննիսյանը այժմ 12 երեխա ունի՝ 7 […]

Վարչապետը խոստացավ քննարկել ոչ իշխանականների 12 կետերը

Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում դատապարտեց Արցախի այսօրվա միջադեպը: Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:  Անդրադառնալով նախագահի հայտարարությանը, թե պետք է վերանայել ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 կետերը, ասեց, որ մոտակա մի քանի […]

Կոնստրուկտիվ առաջարկներին ականջալուր լինելը և դրանց շուրջ հետևողական աշխատանք ծավալելը ՀՀ նախագահի անփոփոխ գործելաոճն է. Հ. Նաղդալյան

Ընդդիմության ներկայացրած 12 պահանջներին կառավարության կողմից կրկին անդրադառնալու  ՀՀ նախագահի հորդորը շարունակում է օրվա գլխավոր թեման մնալ: Հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից:  –  Կարծում եմ, հանրապետության նախագահը ևս մեկ անգամ փաստեց և ընդգծեց իշխանության կողմից որդեգրած գործելաոճի անփոփոխությունը և շարունակականությունը: Գործելաոճ, որը Սերժ Սարգսյանը մշտապես է կիրառում և կիրառել և դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի