‘՛Արգելված է Ադրբեջանին պատերազմ սկսել հաղթող Հայաստանի դեմ՛՛
Նախկին քաղբանտարկյալ, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ևս գտնում է, որ մենք շատ զգոն պետք է լինենք և երբեք պետք է հույսներս չդնենք Ադրբեջանի մարդասիրության, գթասրտության վրա:
Արշակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր տեսակետը մանրամասնեց: Նա նշեց, որ տարբեր մեկնաբանություններ կան կապված Ադրբեջանի այս արարքի հետ և շատերը գտնում են, որ սրանով փորձ է կատարվում Ռուսաստանին ևս մեկ պատերազմ մեջ ներքաշել, կամ նպատակ է դրված նավթի գինը բարձրացնել՝ հաշվի անելով, որ հավանական պատերազմ սկսելու դեպքում մեր գործողություններն ուղղված են լինելու ադրբեջանական նավթամուղերը ոչնացնելուն:
՛՛Մինսկի խումբը ևս կողմնակալ և հայանպաստ կառույց եմ համարում, նրանց հայտարարությունները կոշտ, զսպող, և դատապարտող էին՛՛,-անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ ասաց Ազատ Արշակյանը: Նա ևս կածում էր, որ մեր պատասխանը պետք է շատ ցավոտ լինի.՛՛Արգելված է Ադրբեջանին պատերազմ սկսել հաղթող Հայաստանի հետ՛՛,-եզրափակեց Արշակյանը: