20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լավ փուլում է գտնվում. ինչով է զբաղված գազի հանձնաժողովը

 Ազգային ժողովի՝ գազի հարցերով զբաղվող հանձնաժողովը նիստեր անում է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: ՛՛Հանձնաժողովն աշխատում է, վերջին նիստը մոտ 2 շաբաթ առաջ է եղել՛՛,-նշեց նա: Նկատենք, որ ընդդիմադիր պատգամավորներից դժգոհել էին, որ հանձնաժողովը նիստեր չի անում, և պատճառն էլ իշխանության ներսում ընթացող պրոցեսներն են:Այվազյանը նշեց, որ Արամ Մանուկյանի […]

Աշոտյանի ձեռքն առաջ չի գնում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր պատին գրել է. “Հարգելի ՖԲՀ, 1300-ից ավել ընկերության հայտ ունեմ, ինչպես անծանոթ, այդպես էլ մտերիմ մարդկանց կողմից: Սակայն 5 000-ը վաղուց լրացել է: Ձեռքս առաջ չի գնում մարդկանց հանեմ ընկերության ցուցակից: Եթե ընկերությունից հրաժարվողներ լինեն, ես չեմ նեղանա, խոստանում եմ: Համ էլ կստուգենք, ով էր ձեւի […]

Ի՞նչ կտան կառուցվածքային փոփոխությունները

Այսօր կայացած կառավարության նիստում հայտնի դարձավ, որ երկու նախարարություններ միավորվում են և ստեղծվում է մեկ նոր նախարարություն: Այսպիսով, նախարարությունների թվաքանակը մնում է նույնը, իսկ բովանդակությունը ոնց որ թե կարող է փոխվել:  Արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը տարածքային կառավարման նախարարության հետ առավել քան տրամաբանական է: Եթե նկատի ունենանք, որ մեկ ուրիշ որոշումով էլ կառավարությունը հաստատել է համայնքային […]

Դաժան ավտովթարը 7 հոգու կյանք է խլել /ֆոտո, վիդեո/

Ռուսաստանի Նիժեգորոդսկում դաժան ավտովթար է տեղի ունեցել: Մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի արդյունքում 7 հոգի է մահացել, հաղորդում է Ռուսական առաջին ալիքը: Նախնական տվյալներով՝ վթարը վտանգավոր շրջադարձի վրա է տեղի ունեցել, ավտոբուսի վրա գերաններ են թափվել, ինչի արդյունքում էլ մարդիկ մահացել են: Վթարի տեսանյութը հայտնվել է համացանցում, եւ դրանից երեւում է, որ ավտոբուսն երկու […]

Մեկնարկում է Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը

facebook սոցիալական կայքում բացվել է էջ՝ ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի: ՛՛Նոյեմբերի 7-ին, ժամը 16:30 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հայկ Կյուրեղյանի գործով առաջին դատական նիստը։  Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին լինել ազատության համար պայքարող քաղաքացու կողքին և պահանջել արդար դատավարություն։ Իրավունք և աջակցություն հիմնադրամ՛՛,-գրված է վերջին գրառման մեջ: Հիշեցնենք, […]

Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել

Ֆրանսիայի խորհրդարանի անդամ և Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բոայեն խորհրդարանին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել, հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ՛՛Դողան՛՛  գործակալությանը: Նոր օրինագիծը ցեղասպանությունը ժխտողների համար նախատեսում է 5 տարի ազատազրկում և 45 հազար եվրո դրամական տուգանք: Հաղորդվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարով հայտնի ֆրանսիացի պաշտոնյայի ներկայացրած օրինագծի տակ […]

Վլադիմիր Մովսիսյանը կհուղարկավորվի Երեւանի քաղաքային պանթեոնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ պետական, քաղաքական եւ հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է, որ անվանի պետական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:30-14:00-ը, “Արամ Խաչատրյան” համերգասրահում, […]

ԱԳ փոխնախարարը տեղյակ չէր Շառլ Ազնավուրի հարցազրույցից

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքվեցին, թե ինչպես կմեկնաբանի մեծն շոնսոնյե Շառլ Ազնավուրի հարցազրույցը, որը քննարկումների առիթ դարձավ: ՛՛Տեղյակ չեմ՛՛,-սա եղավ Շ. Քոչարյանի պատասխանը: Երբ Քոչարյանը շտապեց հեռանալ, լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու նորմալ չի կանգնում ու զրուցում լրագրողների հետ: ՛՛Դուք նորմալ հարց տվեք՛՛,-ասաց ԱԳ փոխնախարարը:

Թրաֆիքինգի գործով դատապարտվել է 28 մարդ

Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրների շարքում: Նման տեսակետ հայտնեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը: “Դա կապված է ոչ թե երեւույթի տարածվածության, այլ հարցի խիստ կարեւորության հետ”,- ասաց նա: Ըստ Տիգրան Պետրոսյանի,  թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը բավականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի