24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

6 օրվա ընթացքում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

Ս.թ. նոյեմբերի 13-ից մինչև 19-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ, որից երկուսը` 3 և 3-4 բալ ուժգնությամբ Ադրբեջանում և Ադրբեջան-Ռուսաստան-Վրաստան սահմանային գոտում` Զաքաթալա քաղաքից 18 կմ դեպի արևմուտք և 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Նոյեմբերի 15-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում` Մարանդ քաղաքից 27 կմ դեպի արևմուտք: Նույն օրը Թուրքիայի Դողուբայազեթ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունն էր 3-4 բալ:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ, որից երկուսը խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (հրե օղակ): Նոյեմբերի 15-ին գրանցված 7.1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ինդոնեզիայի Մալայան կղզեխմբի արևելյան մասում` Մոլուքյան կղզիների շրջանում` Տերնատե կղզուց 156 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժին հետևել են 5 և ավելի մագնիտուդով 8 հետցնցում: Խաղաղ օվկիանոսի ափամերձ շրջաններում հայտարարվել է ցունամիի վտանգ: Նոյեմբերի 17-ին տեղի ունեցած 6.7 մագնիտուդով ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Նոր Զելանդիայում` Գիսբորն քաղաքից 182 կմ դեպի արևելք:

Նույն օրը 6.2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Հնդկական օվկիանոսում` արքայազն Էդուարդի կղզիների շրջանում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ