27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվեցին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը

Նոյեմբերի 11-17-ն անցկացված աղջիկների ֆուտզալի մրցույթներով ավարտվեցին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը։ Ֆուտզալի աղջիկների առաջնությանը մասնակցում էր 6 թիմ։ Առաջին տեղը գրավեց ԵՊՀ թիմը, 2-րդ հորիզոնականում Հայկական պետական մանկավարժական համալսարանի աղջիկներն էին, 3-րդում՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները։ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ աղջիկների պայքարն անցավ շատ հետաքրքիր, և այս մարզաձևը […]

Կյանքը տնակային ավաններում՝ ձմռան շեմին /ֆոտո/

Գյումրու տնակային ավանների բնակիչներին, «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, Գյումրու քաղաքապետարանի, «Գյումրու զարգացման» և «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամների կողմից տրամադրված միջոցներով ձեռք բերված վառելափայտի բաժանման ընթացքի մասին ևս ֆոտոռեպորտաժ է պատրաստել: Դրա հրապարակմամբ, «Շիրակ կենտրոնը» առավելապես նպատակ է հետապնդում հանրայնացնել վագոն-տնակներում բնակվող ընտանիքների ու երեխաների ծանր ապրելակերպը, որն անտանելի է դառնում հատկապես […]

Բժիշկներին միանգամից մեղադրելը, սենսացիաների գնալը հեշտ է. Գ. Պողոսյան

‘ ՛՛Մեր հասարակությունը միանգամից սկսում է  մեղադրել բժիշկներին, բայց բժիշկներին միանգամից մեղադրելը, սենսացիաների գնալը հեշտ է: Դիագնոստիկ սխալներ միշտ էլ կարող են լինել՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ խոսելով առանց վերջույթների երեխայի լույս աշխարհ գալու մասին: Ըստ նրա՝ ուլտրաձայնային հետազոտություն անցկացնող բժշկին չպետք է դատապարտել: Պողոսյանն ասաց, որ ավելի ծանր դեպք է, […]

Շարունակվում են Ստեփանակերտի հետ փոխգործակցության և փորձի փոխանակման ծրագրերը

Երևանի և Ստեփանակերտի միջև կնքված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ստեփանակերտում է գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, գնումների վարչության պետ Ռուդիկ Թադևոսյանը, Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը: Պատվիրակություն անդամները  հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ […]

Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 72 տարեկան. նա ոչ միայն հերոս էր, այլև մտավորական /ֆոտո, վիդեո/

Այսօր ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 72 տարեկան: Նրա հուշաքարի մոտ հավաքվել էին հասարակական-քաղաքական գործիչներ, ընտանիքի անդամները: Ներկա էր հերոսի քույրը՝ տիկին Նելլին, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, նաև թիվ 173 դպրոցի, ”Վարդանանց ասպետներ” կրաթահամալիրի աշակերտները, ովքեր հարգանքի տուրք […]

Ես հերոսություն չեմ արել. Դավիթ Սանասարյանը դադարեցրել է հացադուլը

”Ժառանգություն՛՛ կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանն այսօրվանից դադարեցնում է հացադուլը: Այս մասին քիչ առաջ Դավիթը հայտնեց լրագրողներին: Հիշեցնենք, որ նա հացադուլ էր սկսել ԵԱՀԿ գրասենյակի դիմաց՝ պահանջելով վերադարձնել հայ օդաչուների դիակներն: Այսօր հայկական կողմը հատուկ նշանակության գործողություն իրականացնելիս վերադարձրել օդաչուներից մեկի դիակը,  մյուսների մասունքները: ՛՛Խնդրում եմ ինձ չհերոսացնել, ես հերոսություն չեմ արել, հերոսներն ընկած են, և […]

Բուրժուակա՞ն, սոցիալիստակա՞ն, թե՞ անհաջող հեղափոխություն

Նախօրեին հայտնի դարձավ, որ համաժողովրդական շարժմանը, որը նախաձեռնել էին ոչ իշխանական ուժերը, միացել է նաև Հայաստանի Սոցիալիստական կուսակցությունը: Ստացվում է, որ հեղափոխության նախապես շրջանառվող՝ «բուրժուա-դեմոկրատական» ձևակերպումը հարկավոր է վերաձևակեպել՝ դարձնելով «սոցիալիստական»: Իրականում, եթե խնդրին նայենք ավելի խորքային կտրվածքով, բացերն ու արհեստականությունը չափազանց շատ են: Նախ, հեղափոխությունը օդում հնչեցված կատեգորիա չէ, երբ ուղղակի հայտարարավում է այդ […]

՛՛Արկածախնդիր մարդիկ իրենց գցել են քաղաքականության մեջ՛՛ /վիդեո/

ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը ապրում է սեփական արարչագործության նկատմամբ հավատով.՛՛Այն ինչ անում եմ ես՝ ինձ ավելի կարևոր է թվում , քան հանրահավաքներին մասնակցելը, որովհետև մեր իրականությունը այն իրականությունը չի այլևս, որն ունեինք 88-89 թվերին՛՛,-մեզ հետ զրույցում ասաց գեղանկարիչը: Գեղանկարչի կարծիքով՝ հանրահավաքներ հրավիրվում են՝ լուրջ քաղաքական ծրագրեր ներկայացնելու համար.՛՛Ես չեմ կարծում, որ քաղաքական կյանքը վտանգ […]

Լրագրողները ծանոթանում են բնապահպանական մարտահրավերներին և դրանց լուծմանը

Նոյեմբերի 19-23-ը «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան Ծաղկաձորում անցկացնում է «Բնապահպանական հիմնախնդիրները և լրագրողները. մարտահրավերները և լուծումները» խորագիրը կրող սեմինարը, որին մասնակցում է շուրջ 20 լրագրող երևանյան և մարզային լրատվամիջոցներից։   «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևի նախագահ Լիանա Ներսիսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է լրագրողներին ներկայացնել բնապահպանական արդի հիմնախնդիրները. «Մենք փորձում ենք բնապահպանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի