27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թբիլիսին մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Խոշոր վթարի հետեւանքով Թբիլիսին եւ Վրաստանի արեւելյան մասը նախորդ գիշեր մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրում է РИА Новости-ն: Թբիլիսիի էներգամատակարարման “Թելասի” ընկերությունից հայտնել են, որ էլեկտրականության մատակարարման խափանման պատճառը եղել է խոշոր կայաններից մեկում տեղի ունեցած վթարը:

Սպասվում են տեղումներ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարության կայքի, նոյեմբերի 24-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ արեւելյան շրջաններում ձյան տեսքով: Քամին` հարավ-արեւելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին հատկապես արեւելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով: Երեւանում` նոյեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 

Միակ թեկնածուն ընտրվեց միաձայն

Երեկ՝ նոյեմբերի 23-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղական համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություններ էին: Նախկին գյուղապետը՝ Հակոբ Հակոբյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել: Գրանացված միակ թեկնածուն՝ անկուսակցական, համայնքի ղեկավարի տեղակալ Շահեն Հակոբյանը միաձայն 49 կողմ քվեով ընտրվեց գյուղապետ: 92 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49 ընտրող: Ի դեպ, Շահեն Հակոբյանը  նախկին գյուղապետի եղբայրն է:

Ծաղկաձորում լրագրողների հետ քննարկվում են օրենսդրական փոփոխությունները

ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ եւ Միջազգային համագործակցության գերմանական ընկերություն ՍՊԸ-ի GIZ Gmbh ծրագրի ֆինանսական աջակցությամբ Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպել է երկօրյա վարժանք-վերապատրաստում: Նախարարությունը առաջարկում է փոփոխություններ Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ, “Հասարակական կազմակերպությունների մասին” օրենքներում, ինչպես նաեւ իրավաբանական կարգավորումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգում: Վարժանքի ավարտից հետո  ամիսների ընթացքում տեղի է ունենալու լրագրողական հոդվածների մրցույթ քննարկված հարցերի շուրջ:

Անհավատներին անհնար է ստիպել ընդունել որևէ կրոն. մեժերը՝ Աստծո մասին

՛՛Միշտ մտածել եմ, որ Աստծո գոյության և հոգա էության մասին եղած հարցերը պետք է համարվեն ամենագյխավոր այն հարցերի շարքում, որոնք ավելի շուտ պետք է լուծի փիլիսոփայությունը, քան թե աստվածաբանությունը, քանի որ մեզ՝ հավատացյալներիս համար միանգամայն բավարար է հավատալ Աստծուն և այն պնդմանը, որ հոգին չի մեոնում մարմնի հետ. բայց անհավատներին անհնար է ստիպել ընդունել որևէ […]

Պետականության դե՞մ /վիդեո/

՛՛Ցանկացած  ինչ-որ քայլ, որն ուղղվոծ կլինի ապակայունացման՝ վնասում է Հայաստանին՛՛, մեզ հետ զրույցում նշեց  գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը: Մտավորականը՝ չի կարող անմասն մնալ իր ժամանակից: Դավոյանը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ՝ժողովրդի մասին է մտածում միայն, սակայն հետևում է զարգացող՝ քաղաքական գործընթացներին:Ոչ իշխանական եռյակի գործնեությունը նույնպես չի վրիպել գրողի ուշադրությունից.՛՛Եռյակը հանդես է գալիս հայտարարություններով, ես լսել […]

Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն

Ճամբարակի, Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում ենաղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Երբ ցեխ ես շպրտում, այն կարող է նպատակին չհասնել, բայց ձեռքերդ անպայման կցեխոտվեն

Արցախում հայկական ուղղաթիռի խոցումը հերթական լակմուսի թուղթը հանդիսացավ մեր հասարակության ադեկվատությունը գնահատելու համար։ Ուրվագծվեց երեք սեգմենտ. ա) պետական իրավասու կառույցներ ու միջազգային կազմակերպություններ, անմիջականորեն լծված խնդրի կարգավորման գործին, բ) մասնագիտական, վերլուծական պրոֆեսիոնալ շրջանակներ, իրավիճակին համարժեք զուսպ, կառուցողական և զուգահեռ աշխատանքով, գ) վայրահաչող Նազիր-Վեզիրներ, որ իրենց մարմնի մտածող մասի վրա անհոգ բազմած ԶԼՄ-ում կամ սոցցանցերում մտահոգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի