17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տղամարդավարի` շնորհակալություն նախագահին

Սահմանամերձ գյուղերի՝ Չինարիի  եւ Մովսեսի գյուղապետեր Սամվել Սաղոյանն ու Արարատ Ավալյանը ողջունում են սահմանամերձ համայնքերին արտոնություններ տալու ու գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ օրենքները, որոնք սահմանապահ համայնքներին մասամբ ազատում են կոմունալ ծախսերից:

‘’Մենք, ապրելով սահմանում, այդ դժվարին պայմաններում, պատերազմի դաշտում, կարող ենք ասել, որ ողջունում ենք այդ օրենքների ընդունումը’’,-այսօր լրագրոների հետ հանդիպմանն ասաց Սաղոյանը.

‘’Աջակցությունը միշտ էլ կա, սերմնացուներով ապահովում են, պաշտպանության նախարարը վերջին ամիսների ընթացքում տասը օրը մեկ այցելել է մեր համայնք, և այսօրվա արտոնությունները որ տրվել են, եղել են ժողովրդի կողմից արված առաջարկների հիման վրա նաև’’:

Չինարիի գյուղապետի խոսքով` գյուղում քչերն են կայուն աշխատավարձ ստանում. ‘’Յոթանասուն-ութսուն տոկոսի եկամուտները հողագործությունից է, հիմնական ուղղվածությունը խաղողագործությունն է: Կան մարդիկ, որոնց համար երեք հազար դրամը ամսվա համար մեծ նշանակություն ունի’’:

Արարատ Ավալյանը հավելեց, որ վերջին երկու տարիների ընթացքում իրենց համայնքում ջրամատակարարման հարցն է լուծվել: Գյուղին տրամադրվել է հրշեջ մեքենա ու շտապօգնության մեքենա: Միայն թե բուժամբուլատորիայում բժիշկ չկա: Խնդիր կա նաև ոռոգման ջրի հետ կապված, որը, գյուղապետի խոսքով, շուտով լուծվելու է:

‘’Մնում է Նորաշեն-Մովսես ճանապարհի ասֆալտապատումը, որը մտցվել է հնգամյա ծրագրի մեջ, որ պետք է կատարվի’’: Գյուղապետն ընդգծեց՝ միգուցե օրենքում ամեն ինչ իդեալական չէ, սակայն օրենքը ՛՛շատ խնդիրներ լուծում է՛՛:  ”Տղամարդավարի շնորհակալություն եմ հայտնում երկրի նախագահին, վարչապետին, մարզպետին”,-եզրափակեց Ավալյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ