23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կայացավ պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների վիճակահանությունը

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին նշված բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ պետական ծառայողները: Հիշեցնենք, որ կառավարության […]

Երբ ազատագրենք Դադիվանքը, կամուսնանամ /վիդեո/

“Մենք հերոս չենք, մեզնից ինչ հերոս, մենք ապրում ենք, հերոսները զոհվել են”,-այսպես ասաց ազտամարտիկ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը Երեւանի թիվ 162 դպրոցի 7 ա դասարանի՝ “Նժդեհիկներին”: Դասղեկ Մարինա Մադոյանը օրերս հերթական հայրենասիրական դասն էր նախաձեռնել ու հրավիրել Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր Հովսեփ Հովսեփյանին: Հակիրչ ներկայացնելով Ազգալդյանի անցած ուղին, Նժդեհիկները մոտ երկուսուկես ժամ լսեցին Հովսեփ Հովսեփյանին:   […]

40 միլիոն դրամ՝ թեքահարթակների կառուցման համար

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, հանձնաժողովի կազմում ընդգրկված ոլորտի ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Օրակարգի համաձայն՝ քաղաքապետարանի  պատասխանատու վարչությունների […]

Դեղերի գները կրկին նվազել են

Դոլարի արժևորմամբ պայմանվորված համընդհանուր թանկացումը չշրջանցեց նաև դեղերի ոլորտը: Հիմնականում թանկացումներ գրանցվեցին այն դեղերի գների մեջ, որոնք գնվում են դոլարով և եվրոյով, իսկ ռուբլով գնված դեղորայքի գինը ընդհակառակը` իջավ: Ընդհանուր առմամբ` թանկացավ դեղերի անվանացանկի 20 տոկոսը: Դեղագործական որոշ ընկերություններ արդեն դեկտեմբերի 11-ից` 5-10, իսկ առանձին դեպքում 18 տոկոսով բարձրացրել էին դեղերի գները: Դեղերի շուկայում գների […]

Աշոտյանը դեռ չի շտապում. ՛՛Ճտերն աշնանն են հաշվում՛՛

՛՛Ես կառաջարկեմ սպասել աշնանը, որպեսզի ճտերին հաշվենք, այս հարցը կարող է հնչեղություն ունենալ բացառապես դեկտեմբերի 25-ից հետո, և ես վտահ եմ, որ մենք հասցնելու ենք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանն՝ ի պատասխան հարցին, որ պարտադիր սոցիալական վճարներից հրաժարվելու համար դիմումներ ներկայացնելու ժամկետը սպառվում է 5 օրից, սակայն բուհերը դեռ չեն հասցրել ՊՈԱԿ-ից հիմնադրամ […]

՛՛Որ յուրաքանչյուր երեխա ցանկալի լինի, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ՛՛

Ազատության հրապարակում, Կարապի լճի մերձակայքում, Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 17-27 տարեկան երիտասարդների շրջանում ամեն օր բաժանվում էին թռուցիկներ այն մասին, թե ինչպես պահպանել սեռական հիգիենան, ինչ է արգանդի վզիկի քաղցկեղը, ինչպես խուսափել անցանկալի հղիությունից և սեռավարակներից, անպտղության հիմնական պատճառները, որ դեպքերում է հղիության արհեստական ընդհատումը խստիվ արգելված և ինչպես […]

Ինչու ջրազրկվեց Էրեբունին

Երջան ջուր ընկերության հանրային կապերի ծառայությունից հայտնում են.  Դեկտեմբերի 18-ին, կեսգիշերին, առանց նախապես հայտարարելու, Երեւան Ջուրը ստիպված է եղել դադարեցնել Էրեբունի բնակելի զանգվածի  ջրամատակարարումը:             Պատահարը, ինչ խոսք, արտակարգ է, սակայն դրա պատճառը հազիվ թե ընկալելի լինի, առավել եւս ընդունելի, ջրազրկված 4505 ընտանիքի  համար:             Իսկ տեղի էր ունեցել հետեւյալը: Ժամը 21.23 րոպեին ընկերության 1-85 […]

Եվրոպա ասելով՝ ԵՄ չեմ հասկանում. Աշոտյան

”Ես ունեմ իմ պատկերացումն` ինչ է նշանակում Եվրոպա ու եվրոպական, և ինձ համար Եվրոպան ԵՄ-ն չէ, այն ավելի լուրջ քաղաքակրթություն է՛՛,-այսօր լրագրողների հետ ահնդիպմանն ասաց Կրթության և գիտոության նախարար Արմեն Աշոտյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք այն, որ Հայաստանը ԵՏՄ-ին է անդամակցել, չի խոչընդոտելու կրթության ոլորտի եվրոպականացմանը: ՛՛Ես չեմ համարում, որ Հայաստանը, Ռուսաստանը Եվրոպա չեն, […]

“Հայերը 2015-ին շնչահեղձ են անելու Թուրքիային”

Թուրքիայի կառավարությունը չի կատարել իր առջև դրված 3 հանձնարարությունները: Սա նկատել է տալիս «ՀաբերԹուրք» լրատվականի լրագրող Մուհարրեմ Սարըքայան իր «Երեք շեմ» վերտառությամբ հոդվածում: Լուծման կարոտ այդ հարցերը հետևյալներն են` 1. Հայկական հարց 2. Քրդական հարց 3. Կիպրոսի ու Եվրամիության խնդիրը Մուհարրեմը հիշեցնում է, որ Աբդուլլահ Գյուլը դեռևս տարեսկզբին բոլորին զգուշացրել էր այդ հարցերի չլուծման պարագայում […]

Ինչ եղավ` պահից օգտվեցին, ինչ կլինի

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի համար նկատելի է դրամի կայունացումը: ՛՛Մենք տեսնում ենք, որ բոլոր դեպքերում ահավոր, ոչ ցանկալի զարգացումների գահավիժումը կանգնած է: Պետք է ենթադրել, որ աստիճանաբար օտարեցինք մեզ համար ոչ ցանկալի տատանումները, որ ըստ էության մեր բնակչության, հատկապես դրամական եկամուտ ունեցողների և գործարար աշխարհի համար շատ բացասական էր՛՛: Henaran.am-ի հետ զրույցում Բոստանջյանը նշեց, որ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի