18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀՀԿ ԵԿ-ն իր զորակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին

Հունվարի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը լուռ ակցիա էր կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ:

ՀՀԿ երիտթևի անդամները ծաղիկներ և մոմեր դրեցին դեսպանատան դիմաց`   հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց. «Մեծ ցավ եմ ապրում աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման և անմեղ զոհերի համար։

Տեղի ունեցածն ահաբեկչություն էր ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի, ուր հարգվում է խոսքի ազատությունն ու լրագրողի մասնագիտությունը։

Ահաբեկչությունը, ինչ պատճառով էլ այն լինի ,խստորեն դատապարտելի է»:

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է  հայտնում զոհերի ընտանիքներին և Ֆրանասիայի ժողովրդին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ