12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Մեզ մոտ քաղաքականությամբ չեն զբաղվում՛՛ /վիդեո/

՛՛Այսօր բոլորն են քաղաքականացված, դա բնական է, բայց քանի որ Նոյեմբերյանը սահմանային քաղաք է՝ մեզ մոտ քաղաքականությամբ չեն զբաղվում՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, երբ հետաքրքրվեցինք` ինչպես են այստեղ գնահատում ՀՀԿ խորհրդի նիստից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:

Թավայով հարվածներ է հասցրել գլխին

Փետրվարի 14-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրակացարանում` Սամվելենց տանը, կռիվ է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, հանրակացարանի 3-րդ հարկի միջանցքում, վիճաբանության ժամանակ, Գագիկի /տվյալները պարզվում են/ հարազատներից մեկը, ձեռքին եղած թավայով մի քանի անգամ հարվածել է 1977 թ. ծնված Սերգեյ Մ.-ի գլխին` […]

Տղամարդը և կինը թունավորումից մահացել են

Փետրվարի 15-ին, ժամը 09.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1934 թ. ծնված Ֆելիքս Հովհաննիսյանը և 1930 թ. ծնված Սեդա Սարգսյանը թունավորումից մահացել են: Պարզվել է, որ նրանք մահացել են գիշերը՝ տան ննջասենյակում, գազօջախին դրված կաթսայում եղած ուտելիքն այրվելու և դրանից առաջացած ծխից թունավորվելու հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

“Արուն տեսած տղերքը պատրաստ են ” /վիդեո/

՛՛Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության՛՛  անդամ-ազատամարտիկները արդեն մեկ շաբաթ է բարձրացել են հենակետային դիրքեր: Նրանք պատրաստ են թև ու թիկունք դառնալ սահմանապահ զինվորին: ՛՛Արուն տեսած բոլոր տղերքը պատրաստ են պատերազմի՛՛,-նշեց ՛՛Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն՛՛ ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը: Նրա դիտարկմամբ` ժամկետային զինծառայողները նույնպես լավ պատրաստված են` թե հոգեպես, թե տեխնիկապես: ՛՛Մեր զինվորը պատրաստ է ամեն ինչի, […]

Անհրաժեշտ է մոտենալ Աստծուն զղջմամբ և ապաշխարությամբ. Օրվա խորհուրդը

Աստված ի սկզբանե Իր ներողամտությունն է հայտնել մեզ: Նա մեծ է Իր ողորմածությամբ: Մեզ էլ անհրաժեշտ է մոտենալ Աստծուն զղջմամբ և ապաշխարությամբ, սրբվել և մաքրվել Նրանով, որպեսզի Նրա Մեծության նմանությունն ունենանք՝ միմյանց ողորմածաբար ներելով: Եսայ. 1: 16-20 16 փետրվար, օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Ընտրություններ

Մինչ Երեւանում ներքաղաքական կրքերը նոր եռման աստիճան են խոստանում հանրային մասնակցության կոնկրետ ձեւի` միտինգների, անհնազանդության կոչերի միջոցով, մայրաքաղաքցից դուրս ընտրական պրոցեսներ են տեղի ունենում: Մարտի 15-ին Կոտայքի մարզի երեք համայնքներում կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Փետրվարի 13-ին ավարտվել են առաջադրումները: Մարզի Աղավնաձորի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 3 հոգի. անկուսակցական Ռոմեր Ալեքսանյանը, “հանրապետական”, համայնքի ղեկավարի […]

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլուն: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-վրացական բարեկամական հարաբերությունների դրական զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ամուր միջպետական կապերի ընդլայնման գործում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական ակտիվ շփումները։ Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ Դավիթ Ուսուպաշվիլու այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։ […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան կնպաստի երկու երկրների միջպետական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: Ըստ ԱԺ նախագահի՝ հայ-վրացական հարաբերությունները կառուցված են հսկայական ժառանգության վրա […]

ՀՀ զինված ուժերում ազդարարվել է 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնակը

Զինված ուժերի զորամասերում հանդիսավոր միջոցառումներով փետրվարի 16-ին մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը: Ուսումնական փուլի մեկնարկը ոչ միայն տոնական տրամադրություն, այլև մեծ պատասխանատվություն է զինված ուժերի անձնակազմի համար: Այն  իր հետ բերում է նոր առաջադրանքներ ու խնդիրներ: Վերսկսվում են ուսումնական ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Եվ, անշուշտ, այս ամենի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի