15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընտրություններ

Մինչ Երեւանում ներքաղաքական կրքերը նոր եռման աստիճան են խոստանում հանրային մասնակցության կոնկրետ ձեւի` միտինգների, անհնազանդության կոչերի միջոցով, մայրաքաղաքցից դուրս ընտրական պրոցեսներ են տեղի ունենում:

Մարտի 15-ին Կոտայքի մարզի երեք համայնքներում կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Փետրվարի 13-ին ավարտվել են առաջադրումները: Մարզի Աղավնաձորի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 3 հոգի. անկուսակցական Ռոմեր Ալեքսանյանը, “հանրապետական”, համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Բադալյանն ու գործող գյուղապետ Սամվել Հարությունյանը:

Առաջին երկու թեկնածուները ինքնաառաջադրվել են, իսկ գյուղապետն առաջադրվել է իշխող կուսակցության կողմից: Բջնիի գործող գյուղապետ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Մաթեւոսյանին ձեռնոց են նետել անկուսակցական Սուրեն Հարությունյանն ու անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի աշխատակից, անկուսակցական Ռազմիկ Հակոբյանը:

Վերջիններս ինքնաառաջադրվել են: Գետարգելի գործող գյուղապետ, ԲՀԿ-ական, ինքնաառաջդրված Արմեն Կարապետյանի դեմ կպայքարի տեղակալը, Հանարապետական, ինքնաառաջադրված Գրիգոր Թորոսյանը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի, թեկնածուների գրանցումը կկատարվի մինչեւ փետրվարի 18-ը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ