09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Բանդայի գործով” ցնցող հայտարարություն է լինելու. ամենատարօրինակ դատավարությունը

Քրեագետ Սերգեյ Գալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ որևէ “շատ կարևոր, խոշոր հանցագործություն որ աչք կզարներ, Հայաստանում անցած տարի չեղավ”:   Հայերի հետ կապված կրիմինալ պատմությունները, նրա խոսքով, հիմնականում արձանագրվել են արտասահմանում: Այս տարվա կարևորագույն իրադարձությունը քրեագետը համարում  է ՛՛բանդայի՛՛ գործով դատավարությունը,  որը մոտենում է ավարտին. “երեկ այդ գործով դատավարության ժամանակ ցնցող հայտարարություն է եղել, […]

Հակաիսլամական ցույցեր Գերմանիայում /վիդեո/

Գերմանիայի Դրեզդենում եւ մի շարք այլ քաղաքներում հակաիսլամական ցույցեր են անցկացվել, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։  Բողոքի գործողությունը կազմակերպել է «PEGIDA»-ն՝ «Եվրոպացի հայրենասերներն Արևմուտքի իսլամականացման դեմ» կազմակերպությունը։ Միաժամանակ, ցուցարարները հերքում են, որ հանդիսանում են ծայրահեղական կամ աջ ռադիկալ կուսակցության ներկայացուցիչներ։ Նրանք ընդգծել են, որ հանդես են գալիս որպես Եվրոպայում քրիստոնեական արժեքների պաշտպաններ։ 

Գները իջել են. ՏՄՊՊՀ /վիդեո/

՛՛Դրամի կտրուկ արժեզրկոմը լուրջ ազդեցություն է թողել ապրանքների գների մակարդակի վրա, սակայն փոխարժեքի կայանացումից հետո դրանց գները մեծ չափով իջել են՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Վերջինս նշեց, որ ուսումնասիրել են խոշոր ընկերությունները, որոնք զբաղվում են շաքարավազի, կարագի, ալյուրի, ձեթի, կաթնամթերքի, ձվի արտադրությամբ և վաճառքով:   ՛՛Մեր հանձնաժողովը մոնիտորինգ […]

Թուրքին դրել ե՞ս տակդ … Ազատին հիշում է ամեն օր /վիդեո/

Միացյալ երիտասարդական լիգայի նախաձեռնությամբ այսօր ՀՀ կառավարության մոտ մի խումբ երիտասարդներ հավաքվել էին պահանջ-խնդրանքով: Նրանք դիմում են կառավարությանը՝ Երեւանի Շիրակի փողոցը վերանվանելու 2014 թվականի հուլիսի 31-ին ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված Ազատ Ասոյանի անունով: Երիտասարդներին էին միացել նաև Ազատ Ասոյանի ուսուցիչները:  Ազատ Ասոյանի դասվար՝ Ռիմա Զաքարյանը  հիշեց նրա հետ կապված պատմություններ.՛՛Ինձ […]

Լավագույն երեքը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով վարկանիշավորման համակարգի հիմնական սկզբունքները, հիշեցրել է, որ նախորդ տարի նախարարությունը նախաձեռնել էր փորձնական ծրագիր` մշակել ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունը, թե ինչպիսի որակ են […]

15 րոպե կլինիկական մահից հետո նրա սիրտը կրկին սկսեց բաբախել. օգնենք Տիգրանին

Վանաձորցի դպրոցական 17-ամյա Տիգրան Գևորգյանը գրեթե մեկ ամիս անգիտակից վիճակում պառկած է Երևանի Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:  Վանաձորի դպրոցներից մեկում Տիգրանը, փորձելով ազատել դասընկերոջը ծեծկռտուքից, ծանր վնասվածք է ստացել կրծքավանդակի, որովայնի շրջանում, վնասվել են սիրտը և լյարդը: Այս դեպքը մեծ արձագանք գտավ ոչ միայն հայրենի քաղաքում, այլ նաև հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներում:  Վանաձորցի բժիշկներին հրաշքով […]

Հաստատվեց

Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվեց ՛՛Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ՛՛ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ նախարարությունն ունենալու է երկու մասնագիտական վարչություն, մնացած սպասարկումն իրականացնելու է կառավարության աշխատակազմը: 

Այս գիշեր դուք նման եք Քրիստոսին. Հռոմի պապը Սուրբ Ծննդյան նախօրեին պատարագ է մատուցել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Սուրբ Ծննդի նախօրեին մեծ պատարագ է մատուցել: Դիմելով մարդկանց` նա ասել է` “Այս գիշեր դուք նման եք Քրիստոսին: Օրհնում եմ ձեզ, Շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան կապակցությամբ”, գրում է bbc.co.uk-ը: Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոսը հավատացյալների ու բարձրաստիճան հոգևորականների առաջ անդրադարձել է քրիստոնյա փախստականներին առնչվող հարցերին: Հռոմի […]

Ավելի քիչ կշփվեն հարկայինի հետ

Այսուհետ ավելացված հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտները հարկային մարմինների հետ կշփվեն մեկ անգամ: Ինչպես այսօր կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ներկայումս նման հարկ վճարողները երկու անգամ են շփվում հարկային մարմինների հետ, սակայն պետք է սահմանել մեկ ձև, որը կներառի բոլոր ընթացիկ հարցերը:

Տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքում նաև բուք է : Հանրապետության մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի