05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերգո Կարապետյանը ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Կանադայի դեսպանության նախարար-հյուպատոս (Առևտրի և էկոնոմիկայի հարցերով) Նատալի Բեշամը և Խոզի մսի կանադական արտադրողների ասոցիացիայի (Canada Pork International) նախագահ Ժակ Պոմերլոն:  Ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով նրանց ջանքերը հայ-կանադական գործարար կապերի ամրապնդման գործում` նախարարը […]

Նորվեգիայի վարչապետը հրաժարվել է ապրիլի 24-ին գալ Երեւան

Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը մերժել է ապրիլի 24-ին Երեւան գալու եւ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերը, գրել է aa.com-ը: Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ միջոցառումներին ներկա կլինի Հայաստանում Նորվեգիայի դեսպան Լեյդուլվ Նամտվեդտը:

Հակահամաճարակային միջոցառումներ՝ Կապանում

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակվում է բրուցելոզով 15 հիվանդի բուժումը (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նրանց բուժումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, հիվանդներն ապահովվում են անհրաժեշտ դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ:  Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականի մարտի […]

Արտահերթ ընտրություններ` Իսրայելում

Իսրայելում այսօր խորհրդրանի՝ Կնեսետի արտահերթ ընտրություններ են տեղի ունենում, որտեղ հիմնական մրցակցությունը ծավալվելու է վարչապետ Բինյամին Նեթանյահուի Լիքուդ և Իցհակ Հերվցոգի «Սիոնիստական ճամբար» ուժերի միջև, հայտնում է РИА Новости-ն: Ընտրություններին մասնակցելու իրավուքն ունի գրեթե 5,9 միլիոն մարդ: Ընտրություններին մասնակցում է 25 դաշինք և կուսակցություն: Խորհրդարան անցնելու նվազագույն շեմը 3.25% է:

Ավտոմեքենան արգելափակվել էր

Մարտի 17-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Հ-26 միջհամայնքային ավտոճանապարհի Կողբ-Նոյեմբերյան հատվածում «Ման» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (բեռնված չէ) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հետադարձ կապով պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Կիրանց գյուղի մոտակայքում: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են […]

Ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում` մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում՝ ձյուն: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 4-5 աստիճանով, 18-19-ի ցերեկը և 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում՝ մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 17-ին բարձրադիր վայրերում` […]

Դեղահումքի արտադրության նոր հնարավորություն Հայաստանում

 «Այսօր  դեղագործական բնագավառում աշխատող բոլոր կազմակերպությունները դեղերը բերում են դրսից, մասնավորապես Եվրոպական, Չինական կամ  Հնդկական շուկաներից: Մեր խնդիրը հիմա այն է, որ այն բոլոր դեղերը, որ արտադրվում են մեզ մոտ իրացվեն մեր շուկայից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Վիգեն […]

Ճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը: Բուք է Վայքի տարածաշրջանում (Սարավանի հատվածում) և Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

Համաճարա՞կ. Ժողովուրդ

 «Ժողովուրդ» թերթը գրում է. Վերջին օրերին Երևանի մանկապարտեզներում նվազել է հաճախելիության թիվը: Պատճառն ըստ ամենայնի հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակներն են ու գրիպը: «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների խոսքերով ՝ այս օրերին երևանյան պոլիկլինիկաները և բժշկական կենտրոնները լեփ-լեցուն են սուր շնչառական վարակների և գրիպի պատճառով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Գռզոն պատերազմ է հայտարարել «Կոկա-կոլային».Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող սննդի օբյեկտներում տեւական ժամանակ է՝ «Կոկա-կոլա» չեն մատուցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ խոչընդոտն առաջացել է համատեղ բիզնես-շահերը համադրել չկարողանալու պատճառով: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սուքիասյանները «Կոկա-կոլա» ընկերությանը պարտադրել են իրենց ավտոմեքենաները ապահովագրել «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: «Կոկա-կոլան», սակայն, հրաժարվել է, ինչից հետո Սուքիասյանն իրեն պատկանող սննդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի