01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Գայլերի որսը թույլատրվել է միայն բնակավայրերի հարակից տարածքներում.նախարար

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն  ընդունել է «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Կարինե Փանոսյանին, անդամներ Սիլվա Ադամյանին/«Թռչնասերների կենտրոն» ՀԿ/, Կարինե Դանիելյանին / ‹‹Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա›› ՀԿ/, Նարե Արամյանին և Լիլիթ Գրիգորյանին:

Նախաձեռնության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի տարածքում իրականացված գայլերի թվաքանակի կարգավորման  միջոցառումենրի վերաբերյալ և տեղեկացրել, որ ցանկանում են ՀՀ բնապահպանության հետ համագործակցելով գտնել խնդրի լուծման նաև այլ ուղիներ:

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն հայտնելով խնդրի վերաբերյալ քննարկման նախաձեռնության և համագործակցության առաջարկի վերաբերյալ` նշել է, որ վերջին տարիներին գայլերի թվաքանակի աճն առաջ էր բերել սոցիալ-տնտեսական, ինչպես նաև բնապահպանական լուրջ խնդիրներ: Զգալի վնաս էր հասցվում ինչպես  ընտանի կենդանիներին, ինչն էլ պատճառ է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից համապատասխան միջոցառումներ իրականացնելու որոշման համար: Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչնչացված գայլերն իրենց բնական էկոհամակարգերում գոյություն ունեցող ոհմակներից դուրս քշված երիտասարդ կամ ծեր առանձնյակներ են, որոնք նոր տարածքներ զբաղեցնելու և կեր գտնելու նպատակով մոտենում են  բնակավայրերին: Նախարարը շեշտել է, որ գայլերի որսը թույլատրվել է միայն բնակավայրերի հարակից տարածքներում:

Նախաձեռնության անդամներն առաջարկել են խնդիրը լուծել նաև անտառային տարածքների ավելացմամբ, էլեկտրական հովիվների և արհեստական կերակրման միջոցով:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման ուղղությամբ քայլեր են արվում, մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի նիստում առաջարկվել է գիտական հիմնավորումներով նախանշել այնպիսի տարածքներ, որտեղ հնարավոր կլինի անտառներն արդյունավետ տնկել, սակայն ինչպես այդ, այնպես էլ հնչած մյուս միջոցները իրագործելու համար ժամանակ է հարկավոր և նախարարությունն աշխատանքներ է տանում դրանց ուղղությամբ:

Նախաձեռնության անդամներն առաջարկել են նաև խնդրի օրենսդրական լուծման ճանապարհը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է  հնչած բոլոր առաջարկները ներկայացնել գրավոր, որպեսզի դրանք քննարկվեն ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական և գիտատեխնիկական խորհուրդների նիստերի ժամանակ, որից հետո հնարավոր կլինի համապատասխան նախագծեր ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ