09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 19-ին ժամը 12:00-18:00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Թամանցիների, Բագրատունյաց, Չեխովի, Գ.Նժդեհի, Շևչենկո, Օդեսայի, Ռ.Պատկանյան, Եղբայրության,  Ս.Տարոնցի, Յու. Մարկվարդի, Հ.Հովհաննիսյան, Տիմիրյազևի, Եղ.Թադևոսյան, Մանանդյան, Արշակունյաց, Ֆրունզեի, Մայիսի 9, Գորգագործների, Շահամիրյանների, Լազոյի, Մանթաշյան, Բայդուկովի, Կատովսկու, Ղարիբջանյան, Դոդոխյան, Հրազդանի, Զ.Եսայան, Թ.Սարյան, Լ.Խաչիկյան, Վ.Շենգավիթի 1, […]

Մեկ տարեկան երեխային վերև շպրտեցին և մերկացրած սրով որսացին

Սաթենիկ Հակոբյանի պատմությունը 1896 թ., Կարս Սիրանուշ Պետրոսյանն ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր տատի մոր՝ գեղեցկուհի Սաթենիկի պատմությունը: Թուրքերը նրաաչքի առաջ մեկ տարեկան երեխային վերև են շպրտել և մերկացրած սրովորսացել: Երիտասարդ որդուն մորթել են, իսկ տարեց հորը ստիպել խմել որդու արյունը… Այնուհետև արնախում գազանն անպաշտպան կնոջն այնքան է ծեծել, մինչև համոզվի՝ անշնչացել է: «Տատիս հիշողություններն այնքան […]

Էստոնիան ու Լատվիան չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց…/վիդեո/

Բալթյան երկրներում բացվեցին  ցուցահանդեսների շարք, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելցին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց միջոցառումների ու դրանց արձագանքների մասին.« Էստոնիան ու Լատվիան չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցուցահանդեսը աննախադեպ իրողություն էր այնտեղ, քանի որ այդ օրերին երկրներում քաղաքական-հասարկական կյանքը ապրում էր նաև ցեղասպանության դատապարտման գաղափարով»,-նշեց Շարմազանովը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը» /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին.«Արձանագրոըթյունները հետ կանչից հետո իմ ղեկավարած պատվիրակության առաջին այցն էր եվրոպական երկրներ: Մեր Բալթյան գործընեկները հետաքրքրում էին մեր կարծիքով: Մենք մնում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից: Հայաստանը, ունենալով բարոյական իրավուքն առաջադրելու նախապայմաններ, չգնաց այդ ճանապարհով, քանի որ գիտակցում է, որ նախապայմանները ոչ ժողովորդավարության, […]

Հայրը 3-ամյա երեխային պատուհանից ցած է նետել, անցորդին հաջողվել է բռնել

Օմսկում 30-ամյա տղամարդը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ,3-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից ցած է նետել իր 3-ամյա որդուն: Բարեբախտաբար, պատահական անցորդը նկատել է ընկնող երեխային եւ օդում որսացել նրան, հայտնում է  РГ-ն: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ նրա թմրամոլ հայրը ձերբակալված է:

Տարասյուկը հերքում է, որ ուկրաինական պատվիրակությունը դեմ է քվեարկել հայոց ցեղասպանության բանաձևին

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց այն տեղեկատվությունը, որ ուկրաինական պատվիրակությունը դեմ է քվեարկել հայոց ցեղասպանության, որը սակայն ձայների մեծամասնությամբ ընդունվել է վեհաժողովի կողմից: Տարասյուկը ընդգծեց, թե որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է քվեարկել ուկրաինական պատվիրակությունը, քանի որ անձնական քվեարկության իրավունքը գաղտնի է եղել. «Հայոց […]

ՕՀՎ 8-րդ բաժինն ապօրինի ձեռնարկատիրության հերթական խոշոր դեպքն է բացահայտել

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2014 թվականի ընթացքում նախարարության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումներ: Արդյունքում արձանագրվել և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7 միլիարդ դրամ: Իսկ օպերատիվ-հետախուզական 215 միջոցառմամբ արձանագրվել և գանձվել է ավելի քան 306 […]

Պատժամիջոցներն այնքան ժամանակ ուժի մեջ կմնան, մինչեւ Ղրիմը չվերադարձնեն Ուկրաինային. Փսակի /վիդեո/

Ամերիկայի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչեւ որ Ղրիմը Ուկրաինային չվերադարձնեն: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին, հայտնում է ТАСС գործակալությունը: «Մենք հաստատում ենք, որ չենք ընդունում Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումը եւ այն համարում ենք Ուկրաինայի մի մասը»,- ասել է Փսակին` Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն կեղծ եւ Ռուսաստանի պահվածքը […]

«Կոռուպցիան միայն փողը վերցնելը չէ»

«Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման հայցերը քննող հանձնաժողովը ստեղծվեց իբր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, բայց արդյունքում այդ համակարգը չի գործում:  ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչության իրավաբանական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Միքայել Զախարյանը չհամաձայնեց.  «Ինստիտուտը գործում է, խնդիրը չափերի մեջ է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի