21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական բանկն անհանգստացած է. Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհն» անդրադառնում է Էլեկտրաէներգիայի սակագների հավանական բարձրացմանն ու դրահետեւանքներին, նշելով, որ ստեղծված իրավիճակը սկսել է մտահոգել Կենտրոնական բանկին։ Վերջինս կարծում է, որ դրա հետեւանքով ճնշումը գնաճի վրա կմեծանա։ Թերթը գրում է. «Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ այժմվանից ԿԲ-ն փորձում է միջոցներ ձեռնարկել գնաճի ակտիվացման ռիսկերը հնարավորինս մեղմելու, այն գոնե նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթում պահելու ակնկալիքով։  […]

22-ամյա տղան այրվել է կայծակից

Մայիսի 13-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ամբերդ պատմամշակութային համալիրի տարածքում հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ.1991թ.) կայծակահարված դին, իսկ երկու անձը չպարզված քաղաքացի շտապօգնության աշխատակիցների կողմից ստանալով համապատասխան բուժօգնություն՝ հեռացել են տարածքից: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Պատգամավորը կդատվի՞. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Գլխավոր դատախազությունն ամեն կերպ, տարբեր գործերով փորձում է ապացուցել, որ պատգամավոր Կարո Կարապետյանին սպառնացել կամ ցանկացել են սպանել: Խոսքը Արթուր Զադոյանի եւ Գոհար Ենոքյանի գործերի մասին է: Կոնկրետ Ա. Զադոյանի մասով /ով մեքենայի մեջ, ինքնապաշտպանության նպատակով, մեքենայի բանալիով հարվածել էր զենքը մարտական դիրքի բերող պատգամավորի գլխին/ քննիչն անտեսել է նրա ցուցմունքները հաստատող […]

ՀՀ շինարարության ոլորտը կենդանության նշաններ է ցույց տալիս

Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների 2015թ. առաջին եռամսյակում շինարարության ծավալները 0.8% աճ են գրանցել նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ, սակայն այդ աճը հիմնականում պայմանավորված է պետական բյուջեի կողմից ֆինասավորման ավելացման և օտարերկրյա ներդրողների կողմից ֆինանսավորման ավելացմամբ, կազմակերպության միջոցների հաշվին կատարված շինարարությունը գրեթե անփոփոխ է մնացել, իսկ բնակչության միջոցների հաշվին կատարվող շինարարական աշխատանքները նվազել են: Շինարարության ծավալների […]

Արշակի մարդիկ «սատկացրել» են. Հրապարակ

«Հրապարակ» -ը գրում է. «Օրերս Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի վրա խուլիգանական հարձակում է տեղի ունեցել: Թաղի բնակիչները ւպատմում են, որ էրեբունիում հայտնի քրեական հեղինակությունը հաշիվներ է ունեցել բնակիչներից մեկի հետ: Նա իր բանդան ուղարկել է նրա տուն՝ արյունալի դասեր տալու, բայց խուլիգանները շփոթել են հասցեն եւ բոլորովին այլ տուն են մտել: Նրանք հարձակվել […]

Աստծո տված /վիդեո/

Նրա երազը եկավ Սասուն աշխարհից, բուն դրեց հոգու մեջ ու թևածեց երգի տեսքով: Աշուղ Ռազմար Սասունցին (Ռազմար Պանդուխտի Վարդումյան) ծնվել է Իրինդ գյուղում, որտեղ նորովի հաստատվեցին Սասուն աշխարհից տեղահան եղած հայերը: Աշուղի հոգում մշտապես իշխում է հայի տառապալից, բայց փառապանծ աշխարհը: Աշուղը երգեր է գրում ու երգում հայրենի Սասունի բարբառով, պահում գեղջուկ մարդու հպարտ ու աներեր […]

Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հնդկական օրերը Հայաստանում» միջազգային գործարար կամուրջի նախաձեռնությամբ «Հայաստան» առևտրի կենտրոնում բացվել է հնդկական մշակութային և տնտեսական ներուժը ներկայացնող ցուցահանդես-վաճառք: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանին և Հնդկաստանում միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի` Հայաստանի կողմից նշանակված նախագահ Նավեդ Ալիխանին: Ցուցահանդեսին տասնյակ կառույցներ, խոշոր, […]

Մերժել են

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Շանթ Հարությունյանի և ընկերների գործը վճռաբեկ դատարան չի հասել. այն մերժվել է: Շանթ Հարությունյանի և ընկերնի պաշտպանները միջնորդել են կամ արդարացնել իրենց պաշտպանյալներին, կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության համար։ Պաշտպանները բողոքարկել էին նաև առաջին ատյանի որոշումը, որը վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել։ Հիշեցնենք, դատավճռի համաձայն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի