27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երանի՜ թե մշտապես արթուն լինեինք՝ նկատելու այդ «չերևացողները»…

Էսօր աշխատանքային օրս մի տեսակ «նոստալգիա»-ով սկսվեց ու ավարտվեց: Միմյանց պատմում էինք մեր կյանքի տպավորիչ ու «թաց» պատմությունները: Ակամայից հիշեցի հերթական տարեդարձներիցս մեկն ու հյուրերիցս մեկին, որի մասին ամեն անգամ պատմելիս հուզմունք եմ վերապրում: Հիշում եմ՝ հավաքվել էին բոլոր հյուրերս, նստել սեղանի շուրջ և սպասում էին ինձ, որ սկսենք «կերուխումը», և ահա դուռը թակեցին: Բացելուն […]

Կառավարության ղեկավարն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան: ԱԷԿ կատարած այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել վերջինիս գործունեությունը, ԱԷԿ-ի  շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քայլերն ու առաջիկա ծրագրերը: Նախատեսվում է 2017 թվականին 6 ամիս ժամկետով դադարեցնել ատոմակայանի աշխատանքները՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչ 2027 թվականը երկարաձգելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար: Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել […]

Նամակ են ստացել վարչապետից

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ԱԺ նիստի ժամանակ հայտնեց, որ երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խորհդակցություն է կայացել խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նշենք, որ պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ շատ հարցեր կան ԱԺ արտահերթ նիստում, որոնց դեռևս չեն հասցրել ծանոթանալ ու մանրամասն քննարկել: Նաղդալյանը նշեց, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանից նամակ են ստացել, որով առաջարկվում է […]

«Մի պաշտոնյա էլ մենք ենք … »

«Ում տղան է, ում տղան չի, լծակ ունի, չունի, դա ինչ կարևոր է: Ընդհակառակը եթե պաշտոնյայի տղա է, պիտի ավելի մեծ պատասխանատվություն ունենա»,-այսօր Ազգային ժողովի նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ նախքան այդ, դիմելով Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ հունվարի 29-ի գիշերը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար […]

Երևանի տուն-ինտերնատներում բնակվող վետերաններին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը պատերազմի մասնակից երևանաբնակ շուրջ 420 վետերանի համար կազմակերպել է տարաբնույթ տոնական ու մեծարման միջոցառումներ։ Հայրենական մեծ պատերազմի երևանցի մասնակիցներից 17-ը այսօր բնակվում է մայրաքաղաքի տուն-ինտերնատներում։ Տոնին ընդառաջ՝ ծերանոցներում բնակվող բոլոր վետերանները հրավիրվել էին Նորքի տուն-ինտերնատ, որտեղ նրանց այցելել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա […]

Անկեղծ ասած՝ դա չի եղել կառավարության նպատակը

« Մեր խնդիրն այն է, որ մեր երկրում ստեղծենք այնպիսի դաշտ, որ բիզնեսը շահագրգռված լինի գրանցվել ՀՀ-ում: Որ երկրի գումարները կգա Հայաստանի բյուջե, որը չի գա, դա հարցի երկրորդ կողմն է: Մենք առաջարկում ենք մեխանիզմ` մեր երկրում ձեռնարկությունների գրանցման խթանում և մեր աշխատուժը մեր երկրում գրանցելը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ խոսելով […]

Էդ ոճիրը մեր ուշադրության կենտրոնում է. Նազարյանը՝ ռազմական ինստիտուտում կախված սերժանտի գործից

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովի նիստին Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանից հետաքրքրվեց հունվարի 29-ի գիշերը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված սերժանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունից՝ հայտնելով, որ սպանվածի ծնողները հանդիպել են իրեն ու հայտնել իրենց մտահոգությունները: Պատգամավորը նշեց, որ տղայի ծնողները կարծում են, որ ռազմական ինստիտուտի նախկին փոխտնօրենը, որի […]

ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվելուց հետո Ռեալը երբեք դուրս չի եկել եզրափակիչ. Armsport.am

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին», գրում է Armsport.am-ը:  «Արքայական ակումբը» պատմության ընթացքում ոչ մի անգամ դուրս չի եկել Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ՝ կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվելուց հետո: Մադրիդցիների բոլոր 7 փորձերն անհաջող էին:  «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք պատասխան հանդիպումը կանցկացվի մայիսի 13-ին:

Բանավիճում ենք /վիդեո/

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: «Ընդդիմադիրների ցանկությունը երբեք չի եղել ինքնանպատակ բաների տապալումը: Մենք ուղղակի քննարկում եւ բանավիճում ենք: Մենք պետք է տեսնենք այն երաշխիքները, տեղեկատվությունը, որը երեկ բացակայում էր: Օրենքը եւ գաղափարը որպես այդպիսին […]

«Փառահեղ ճակատամարտ էր» /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը facebook-ի իր հանրագրում գրառել է. «Այսօր Հայոց պատմության ամենափառահեղ, բայց ոչ արժանի գնահատված ու ուսումնասիրված հաղթանակներից մեկի` Վանի հերոսամարտի հաղթանակի օրն է: Սա մայիսյան հաղթանակների շարքում այն բացառիկ հաղթանակներից է, որը ոչ միայն հնարավորություն տվեց մի քանի հարյուր հազար կյանքեր փրկել այլ ապացուցեց դարավոր այն ճշմարտությունը, որ եթե հայը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված