06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ ժողովուրդը պետք է սկսի ավելի քիչ հաց ուտել

Տարիներ շարունակ մենք ունենք երկու միլիարդ դրամի դեֆիցիտ, չկա ֆինանսական ներհոսք, արտաքին ֆինանսավորում այլևս չունենք: Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Հիմա սա նշանակում է, որ պետք է պակասի իմպորտը, հայ ժողովուրդը պետք է ավելի քիչ հաց ուտի, ավելի քիչ պետք է սնվի, ավելի քիչ պետք է հագուստ առնի ու ավելի քիչ սպառի, ինչը խթանելու է արտագաղթը ու ավելի ծանր հարվածներ հասցնելու մեր բիզնեսին»,-ասաց նա՝ հետաքրքրվելով, թե ինչպես են տնտեսության ստրագետներն այս պայմաններում պատկերացնում ՀՀ տնտեսության զարգացումը: 

ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ նախորդ տարիներին արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպին: «Սա միակ ճանապարհն է, որով հնարավոր է իրավիճակ փոխել: Դժվար է գտնել այն անջատիչը, որ իրավիճակը կբերի մի այնպիսի դիրքի, որ մենք այլևս անկում չենք ունենա»,-նշեց նա: Գլխավոր գանձապետի խոսքով՝ խնդրի լուծմանն են միտված պետական բյուջեն ու դրանով կատարվող ծրագրերը: 

Ջանջուղազյանի խոսքով՝ ոչ ոք չի կարող ասել, թե երբ կհասնեն իդեալական իրավիճակին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ