27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարը Սոֆիա է մեկնել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Բուլղարիա` մասնակցելու Սոֆիայում մայիսի 27-ից 29-ն անցկացվող վերարտադրողական և սեռական առողջության խնդիրներին վերաբերող  տարածաշրջանային համաժողովին: Միջոցառմանը մասնակցելու են նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից: Համաժողովի ընթացքում կքննարկվեն վերարտադրողական և սեռական առողջության ներդրման ոլորտում առողջապահական բնույթի անհավասարությունների վերացման և կայուն զարգացման նպատակների հասւանելիության, համընդհանուր […]

«Ոչ մի լումա չի թանկանալու էլեկտրաէներգիան». ժողովրդական ընդվզում է սպասվում

«Ոչ մի լումա չի թանկանալու էլեկտրաէներգիան, մենք չենք համակերպվի այն բանի հետ, եթե 17 դրամի փոխարեն թանկացնեն 7 դրամով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը։ Այս օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաները Ռիմայի  փոխանցմամբ արդեն դրական արդյունք են տվել․«Պայքարի արդյունքն այն է, որ մարդիկ այլևս չեն խուսափում բողոքի ակցիաներին մասնակցելուց։ Իրազեկման […]

Մեքսիկական հեռուստաալիքը ներկայացրել է Ցեղասպանության մասին հայազգի գիտնական Խոսե Սարուխանի հետ հարցազրույցը

Մեքսիկայի հայտնի գիտնականներից մեկը` Խոսե Սարուխանը, հարցազրույց է տվել մեքսիկական 22-րդ հեռուստաալիքին` խոսելով Հայոց ցեղասպանության ոգեկոչման և ճանաչման կարևորության մասին, տեղեկացնում է armeniangenocide100.org-ը: Խոսե Սարուխան Կերմեզը հետազոտող կենսաբան է և 1987-1997 թթ.  զբաղեցրել է Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի ռեկտորի պաշտոնը: Նրա որդին` Արտուրո Սարուխանը, հայտնի դիվանագետ է, 2007-2013 թթ. եղել է ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանը:  Խոսեի հայրը հայ գաղթական է եղել, որը կոշկի արտադրությամբ […]

Անձրեւ եւ կարկուտ է սպասվում

Հանրապետության տարածքում մայիսի 26-27-ին, 30-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ մայիսի 26-27-ին, 30-ին` գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ […]

Ինչու է ներել

 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր բյուջեի կատարողականի քննարկան ժամանակ նշեց, որ 2014  թվականին նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Հարավային Կորեա՝ ինչ-որ բուժում ստանալու: Նա հարցրեց, թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել այդ այցի ժամանակ, քանի պաշտոնյա է մասնակցել այդ ուղևորությանը, քանի ներում է շնորհվել նախորդ տարի դատապարտյալներին, և ինչու է ներում շնորհվել […]

Պայթյուն գազալցակայանում. վիրավորվել են Ճոյտի եղբայրը և որդին

Այսօր առավոտյան՝ ժամը 09.52-ին Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար: Նախարարությունը այլ մանրամասներ չի հայտնում: Հիշեցնենք, վերջին օրերին սա գազալցակայանում տեղի […]

Երկրաշարժ Ադրբեջանում

Մայիսի 26-ին, ժամը 05.40-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.390 և արևելյան երկայնության 46.440 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 4,5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: ԼՂՀ տարածքում ստորգետնյա ցնցումներ զգացվել են Մարտակերտ և Ասկերան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ

ԱՄՆ-ի կոնգրեսում Թուրքիայի խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացվել է օրենքի նախագիծ, որով կոչ է արվում Թուրքիային «հարգանք ցուցաբերել մարդու հիմնարար իրավունքների և խոսքի ազատության նկատմամբ»: Բանաձևին կողմ է արտահայտվել 29 կոնգրեսական: Նրանց 9-ը Թուրքիայի հետ բարեկամության խորհրդարանական խմբի անդամներ են, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hurriyet» պարբերականի  վաշինգտոնյան թղթակից Թոլգա Թանիշի տեղեկատվության համաձայն՝ օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի […]

ԱԱԾ-ն բացահայտել է «Օդնոկլասսնիկի»-ում հայկական անուններով գրանցված ադրբեջանցիների

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով գրանցված ադրբեջանցիների է բացահայտել, որոնք փորձ են արել ՀՀ քաղաքացիների հետ այդ ցանցում նամակագրական կապեր հաստատել եւ տեղեկություն կորզել: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները վկայում են, որ հակառակորդը չի հրաժարվել արդեն իսկ հնություն դարձած մարտավարությունից, շարունակելով  «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացելու, որպես Հայաստանի […]

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին ժայռաբեկորներ են փլուզվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ-ում՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին գյուղի մոտ, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունը դարձել էր միակողմանի: Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները 4 խմ ծավալի ժայռաբեկորները ժամը 10:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ճանապարհահատվածը երկկողմանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի