22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնն ընդլայնվում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զար­գացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը` ս. թ. ապրիլ ամսից անցկացնում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը: Փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2011 թվականին` Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, հաջորդ տարիներին` Իրինդ և Ներքին Բազմաբերդ համայնքներում: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային, ավանդական, հոգևոր-մշակու­թային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, […]

Անբարո է

Այս օրերին հանրային լայն քննարկման է դրվել կրկնուսույցների մոտ հաճախելու խնդիրը: Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը գրել է. «Կրկնուսույցների գործունեությունը լիցենզավորելու վերաբերյալ. – եթե դպրոցը չի տալիս ընդունելության համար անհրաժեշտ գիտելիքներ, ապա կրկնուսույցները կատարում են նրանց ֆունկցիան` լրացնելով բացը։– եթե հաշվի առնենք, թե ինչ կոպեկներ են ստանում մանկավարժները և ճարահատյալ են պարապում, որ գոյատևեն, ապա այդ գործընթացը […]

Ավտովթար Թբիլիսյան խճուղում, կան տուժածներ

Հունիսի 10-ին, ժամը 07.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը` առկա է արգելափակված քաղաքացի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է «Մերսեդես» մակնիշի 35 VS 992 պ/հ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը: […]

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հանձնաժողովի նախագիծը

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի «Էլեկտրական էներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակում իրականացվող ներդրումների մասին նախագիծը:  «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված […]

Արմեն Ամիրյանը լքո՞ւմ է Հայաստանը. Ժողովուրդ

«Ժողովուրդը» տեղեկացել է, որ ՀՀ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն ԱՄիրյանն իրեն պատկանող մի քանի գույք է վաճառքի հանել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ամիրյանը մտադրություն ունի լքել Հայաստանը: Սակայն թերթի հետ զրույցում նա հերքել է այս տեղեկությունները: «Այս անգամ ո՞ւր են ուղարկում»: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:  

Մի էլիտար հարսանիք էլ. Հրապարակ

Առաջիկայում կկայանա մեկ էլիտար հարսանիք ևս: «Հրապարակի» տեղեկություններով՝ հունիսի 20-ին Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքն է: Միջոցառումը կկայանա Ծաղկաձորի «Golden palace» ռեստորանային համալիրում: Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկա կլինեն պաշտոնյաներ օրենսդիր, գործադիր մարմնից, ուժային կառույցներից: Այստեղ են ասել՝ քեֆ անողին քեֆ չի պակսի, հայ պաշտոնյաները հարսանիքներից աչք […]

Օձը տուն է մտել

Հունիսի 10-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող բնակելի տնակում օձ է հայտնաբերվել (արգելափակվել է թակարդի մեջ). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գյուրզա տեսակի օձին ազատել են թակարդից և տեղափոխել անվտանգ տարածք:  

Վիճաբանել և հարվածել են իրար

Հունիսի 8-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ 4-րդ վաշտի 1-ին դասակի և 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկում վիճաբանելու և իրար հարվածներ հասցնելու համար, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Էմիլ Ս.-ին, որի քթին առկա էր վնասվածք, 1978 թ. ծնված Ավետիս Ղ.-ին, 1989 թ. ծնված Նորայր Հ.-ին […]

«Հիասթափած եմ Հայկ Մարությանից՝ իբրև դերասան». Դիանա Մարտիրոսյան

Վերջին շրջանում շատ հաճախ են նկարահանվում հայկական ֆիլմեր, սակայն, ինչպես ասում են, քանակը դեռ որակ չի ապահովում։ Կինոթատրոններում իրար հերթ չտվող պրեմիերաներից հետո հիմնականում դուրս ես գալիս հիասթափված։ BlogNews.am-ը կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ խոսել է հայկական ֆիլմերի մասին ու վերլուծել դրանք։ Դիանան նշեց, որ է հայկական ֆիլմեր դիտելու ցանկություն, որպես այդպիսին, չունի, սակայն մասնագիտության բերումով […]

Կրակոցներ Վեդիում

Հունիսի 8-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1990 թ. ծնված Տիգրան Բ.-ն ժամը 17.30-ի սահմաններում Վեդի քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի բակում հրազենից կրակել է: Տիգրան Բ.-ն հրավիրվել է բաժին, ներկայացրել իր մոտ առանց համապատասխան փաստաթղթերի պահվող 16 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանն ու հայտնել, որ կրակել է թռչուն խփելու նպատակով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի