28 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրաշքներ կկատարվեն միայն այն ժամանակ, երբ մարդիկ սկսեն կոտրել իրենց կարծրատիպերը

Ֆեյսբուքի օգտատեր Ժորա Սարգսյանը իր էջում այսպիսի հղում է տեղադրել.

1. Սովորեք հաճույք ստանալ վատ եղանակից, հերթերից, խցանումներից, ցանկացած բացասական երևույթից և կենտրոնանալ միայն այդ ամենից օգուտ ստանալու վրա:

2. Երբ մարդիկ դադարում են պարզապես ցանկանալ ինչ-որ բան և սկսում են ձգտել դրան, ապա դա իրականություն է դառնում:

3. Ամենից դժվարը սպասելու կարողությունն է՝ միևնույն ժամանակ հանգստություն պահպանելով: Պետք է կարողանալ դիմակայել դադարի այն ժամանակահատվածին, երբ ոչինչ չի կատարվում:

4. Թույլ տվեք ձեզ՝ ներդաշնակ լինել ձեր սեփական անձի հետ. դա նշանակում է՝ ընդունել սեփական թերությունները:

5. Մարդն իր իրական կյանքում ունենում է այն ֆիլմը, որը պտտվում է նրա «պրոեկտորում»՝ ինչ տեսնում է, այն էլ նկարում է:

6. Հրաշքներ կկատարվեն միայն այն ժամանակ, երբ մարդիկ սկսեն կոտրել իրենց կարծրատիպերը և սկսեն մտածել ո՛չ թե նպատակների իրագործման միջոցների, այլ՝ իրենց առջև դրված նպատակների մասին:

7. Այն ինչ պետք չէ անել՝ դա սեփական կյանքից հիասթափվելն է. պետք չէ մտածել, որ այն չի ստացվել: Այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, և ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

8. Անհրաժեշտ է մոռանալ դժգոհությունների մասին և թեթև ապրել՝ չդժգոհել, չընկճվել, չկորցնել, չափսոսալ և նախքան որևէ բան անելը սթափ և երկար մտածել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ