02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերելակի պարանը կտրվել է. ներսում՝ մեկ ու կես տարեկան երեխան

Հունիսի 30-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել է, ինչից վերելակը մասամբ թեքվել է, ներսում գտնվում է 2 քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն ՃԿԱԿ պետ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր […]

Պուտինն ու Սարգսյանը Հայաստանում էլէներգիայի սակագնի հարցը չեն քննարկել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի հարցը, քանի որ այն ներհայաստանյան հարց է, իսկ երկխոսությունն ընթացել է երկկողմ հարաբերությունների շուրջ, գրում է Ria.ru-ն: «Էլեկտրաէներգիայի գինը ներհայաստանյան հարց է, այն, բնականաբար, չէր կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ: […]

Այսօրվանից մեկնարկում է ամառային զորակոչը

Հուլիսի 1-ին մեկնարկում է 2015թ. ամառային զորակոչը: Հանրապետության տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ վերջին տարիներին առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի […]

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում 3 անձի բերման ենթարկեց

Բաղրամյան պողոտայում երկու հոգի հացադուլ են սկսել: «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը հավաքվածներին խնդրեց նրանց շատ չխոսեցնել, քանի որ եղանակն էլ շատ շոգ է, որպեսզի նրանց վիճակն ավելի չվատանա:  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հացադուլավորներին խորհուրդ տվեց հացադուլին զուգահեռ չծխել` նշելով, որ հակառակ պարագայում կարող են առողջության հետ կապված լուրջ խնդիրներ առաջանալ: Երիտասարդները խոստացան թողնել […]

Հետապնդել են Ժիրայր Սեֆիլյանին /վիդեո/

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ժիրայր Սեֆիլյանին շարունակում են հետապնդել. Այս լուսանկարներում և տեսանյութում   (https://www.youtube.com/watch?v=QhxmALhjaCId) պատկերվածավտոմեքենաներում և զրուցարանում գտնվող անհայտ անձինք երեկ՝ հունիսի 30ին, ժամեր շարունակ հետևել են Ժիրայր Սէֆիլյանին: Այնուհետև նույն ավտոմեքենաներով հետապնդել են նրան, երբ նա ուղևորվել է դեպի Ալեք Մանուկյան 5/5հասցեում գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ: Իրավապահպան մարմիններից […]

Սարգսյան Սերժի խուճուճն ու Քոչարյանի տապորը. Առավոտ

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության գործողություններին, հատկապես հունիսի 23-ի լուսադեմին կատարվածին՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց. «Խորհրդային որակներով հագուստները փոխած այս ոստիկանությունը ընդունակ է ցանկացած պահի ուժ կիրառել: Հիմա թվում Է՝ հրեշտակներ են, բայց հրահանգը ստացան, անելու են ամեն ինչ: Իրենք ընդունակ են եւս մեկ մարտի 1-ի, հիշում ենք նաեւ 2013-ի նախագահական ընտրություններից […]

Երազանքի գիշեր՝ Երևանի կենդանաբանական այգում

Հունիսի 26-ին կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Երազանքի գիշեր» ամենամյա  միջոցառումը։ Հատուկ կարիքներով և առողջական քրոնիկ խնդիրներով տասնյակ երեխաների և նրանց ընտանիքներին ընդունեցին Երևանի կենդանաբանական այգում որպես հատուկ կարևորության հյուրերի։    Ամենամյա երեկոն անցկացվում է 2014թ.-ից` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Երևանի կենդանաբանական այգու նախաձեռնությամբ:     

Կարեւոր պաշտոնին՝ Վիգեն Սարգսյանը. Հրապարակ

Սահմանադրական բարեփոխումների շտաբի ղեկավարի պաշտոնի համար նոր անուն է շրջանառվում՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը: Այս ընտրությունը պայմանավորված է նրանով« որ Վիգեն Սարգսյանը համակարգել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները եւ իշխանությունը գո է մնացել: «Սահմանադրական բարեփոխումների շտաբի ղեկավարը կարեւոր պաշտոն է պատահական մեկին չեն տա»,-ասում են «Հրապարակի» աղբյուրները: Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի […]

Նոր հնարավորություն. Ժամանակ

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից եւ նոր Սահմանադրության ընդունումից հետո, որով կամրագրվի 100% համամասնական ընտրակարգին անցումը, վափոխությունների կենթարկվի Ընտրական օրենսգիրքը, որտեղ եւս կֆիքսվի անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, բայց՝ մի նրբությամբ, որ քվեարկությունը լինելու է ռեյտինգային, տեղեկացնում է «Ժամանակը»: Այսինքն՝ շատ ձայն ստացած պատգամավորները բարձրանալու են ցուցակի վերջին հորիզոնականներից, իսկ քիչ ստացածները իջնելու են ներքեւ: Թերթի տեղեկություններով՝ […]

«Մեծ վարպետի» խաղը. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակը» գրում է. «Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունների ֆոնին առանձնահատուկ «հմայք» ձեռք բերեց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Նրա շնորհիվ ամբողջ հայ հասարակությունը մերթ ընդ մերթ հայտնվում է հանդիսատեսի կարգավիճակում ու ըմբոշխնում «մեծ վարպետի» խաղը: Համացանցը լեցուն է նրա «Սթափվեք», «Չքվիր աչքիցս», «Խաղաղությամբ ապրեք», «Խելքներդ գլուխներդ հավաքեք, արա», «Դուք հլը չգիտեք ինչ ա ուժ կիրառելը, հոգիներս», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի