18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման դեմ պայքարող շարժման նոր համակարգողները խաբում են ժողովրդին.թեժ կրքեր Ազատության հրապարակում

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման դեմ պայքարող շարժման նոր համակարգողները խաբում են ժողովրդին՝ իշխանությունների գլխի տակ փափուկ բարձ դնելով:

 Այսօր  Ազատության հրապարակում մեկնարկած «Լուսավորիչ» հանրահավաքի ժամանակ ընդհատելով Դավիթ Սանասարյանին ասաց  հավաքի մասնակից  մի ազատամարտիկ:

«Որպես ազատամարտիկի թույլ տվեք ես էլ միանամ ձեր ասածներին, թե՞ մենակ դուք կարաք խաբեք էս ժողովրդին իշխանությունների գլխի տակ փափուկ բարձ դնելով, դուք նրանց ժամանակ եք տալիս»,- վրդովված ասաց ազատամարտիկը:

Ի պատասխան այդ մեղադրանքի շարժման համակարգողներից, հացադուլավոր Դավիթ Սանասարյանը հարցով դիմեց հավաքվածներին. « Էստեղ մեզ մեղադրում են, որ մենք իշխանությունների գլխի տակ փափուկ բարձ ենք դնում, բայց իշխանությունները գլուխ ունե՞ն, որ մենք փափուկ բարձ դնենք նրանց գլխի տակ», ինչին հանրահավաքի մասնակիցները միաձայն «Ո՛չ» բացականչեցին:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանրահավաքի համակարգողներին մեկ հորդորեցին մնալ Ազատության հրապարակում եւ երթ չանել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ