16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լուսավորչի աղոթքը

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անագեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ, հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ […]

Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահը հանգամանորեն անդրադարձել է վերոնշյալ խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումներին, միաժամանակ իր դիրքորոշումն ու մոտեցումները ներկայացրել վերջին օրերին հասարակական ակտիվիստների բողոքի ակցիայի […]

Սպանել է քաղցկեղով հիվանդ կնոջը` նրան տառապանքներից ազատելու համար

Սարատովում դատավճիռ է կայացվել տղամարդու նկատմամբ, ով սպանել էր  կնոջը` կարեկցանքից դրդված: Պարզվել է, որ սույն թվականի հունիսի 8-ին տղամարդը կրակել եւ սպանել է կնոջը, ով քաղցկեղով հիվանդ էր, որպեսզի ազատի նրան տառապանքներից: Տեսնելով, թե ինչպես է կինը տանջվում ցավերից, տղամարդը հարբել է եւ սպանել նրան: Սպանությունից հետո տղամարդը զանգել է ոստիկանություն եւ ասել, որ իր բնակարանում երկու դի կա, ապա նամակ է թողել եւ ցանկացել է ինքնասպան լինել, սակայն վրա հասած ոստիկանները թույլ չեն տվել նրան նման բան անել: Այժմ տղամարդը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Աբովյանում որդին շենքի հարակից այգում հայտնաբերել է մոր դին. pastinfo.am

Երեկ ուշ երեկոյան Աբովյան քաղաքի շենքերից մեկի հարակից այգում որդին հայտնաբերել է մոր դին: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ որդին 64-ամյա մոր դին հայտնաբերել է մեջքի վրա ընկած վիճակում, սակայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հուսով ենք` Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կկայանա այս տարի. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքի առկայության, ինչպես նաև այդ երկրներում երկու ժողովրդի ցուցաբերած աջակցության պարագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել: Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում Ուորլիքը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն այս տարվա ընթացքում: «Մենք ցանկանում ենք, որ […]

Մեկին՝ հայտնաբերեցին, մյուսը ներկայացավ կամավոր

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արարատի մարզի Շահումյան գյուղից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Սվետլաննա Հ.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Դավիթ […]

Զինվոր տղան զանգել ու խնդրելա…

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Երբ Բաղրամյանի պողոտայում մոտենաումա մի կին ու ասում, որ իրա զինվոր տղան զանգել ու խնդրելա, որ Բաղրամյանի պողոտայում նստացույց անողներին հաց ու ջուր բերի….. ԷՆ, ՈՐ ՉԳԻՏԵՍ ԻՆՉ ՐԵԱԿՑԻԱ ՏԱՍ…..»:

Ձերբակալվել է փաստաբանը` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Եղիկ Ե.-ն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Եղիկ Ե.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2015 թ. փետրվարին Գարիկ Ա.-ն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի