14 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի հանձնարարությամբ կկազմվի տոնական միջոցառումների ծրագիրը

Կառավարությունում տեղի է ունեցել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:   Նիստում քննարկվել է Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվելիք հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվելիք տոնական միջոցառումների ցանկը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է […]

Դերասանուհի դառնալ երազող 14-ամյա Անահիտը կկարողանա քայլել $2000 արժողությամբ վիրահատությունից հետո/վիդեո/

«Արշակ Դաբաղյանի անվան մայր Մանե» սոցիալական ՀԿ Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան Հեռ.՝ +37495 14-20-24 Երևանում 2001թ. ծնված Անահիտ Ֆիլիպի Գաբրիելյանը տառապում է Մանկական ուղեղային կաթվածով և սպաստիկ դիպլեգիայով: Ծնողների հոգատարության և ուշադրության արդյունքում երեխան օգնությամբ կարողանում է կանգնել և քայլել, սովորում է 8-րդ դասարանում, երազում է դերասանուհի դառնալ: Անահիտի մոտ բացի վերականգնողական բուժումներից կատարվել է […]

Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը

Պետք է անդրադառնամ մեկ հարցի, որը տարիներ շարունակ համարել եմ ծեծված, բոլորի կողմից վաղուց ուսումնասիրված և ընկալված: Խոսքը գնում է Ա. Ս. Պուշկինի “Տազիտ” պոեմից վերցված “ТЫ ТРУС, ТЫ РАБ, ТЫ АРМЯНИН” արտահայտության մասին, որը արդեն վաղուց դարձել է Ադրբեջանի հակահայկական քարոզոչության մի մաս: Ինչու որոշեցի խոսել սրա մասին այսօր: Ժամեր առաջ բանավիճում էի մի […]

Նախագահի հրամանագրով ազատվեց պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2015թ. Հուլիսի 14 Երևան ՆՀ- 459 -Ա

Հուլիսի 18-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը

Հուլիսի 18-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պուրակին հարող տարածքում  կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:  Այս տարի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 6 -ին Կասյան փողոցի վերին հատվածում: Բացման պահից մինչ օրս այնտեղ կազմակերպվել է  12 տոնավաճառ, որին մասնակցել են […]

Մեծ թվով ոստիկաններ պատրաստվում են ուղեկցել «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած երթը

Քիչ անց Մոսկվա կինոթատրոնի մոտից կմեկնարկի «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների կազմակերպած երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որով նախաձեռնության անդամները պահանջելու են պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ այս պահին Աբովյան փողոցում մեծ թվով ոստիկանական մեքենաներ և ոստիկաններ […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Նոր Գեղի համայնքի Ուսանողական, Պ. Սևակի փողոցների, Երևանյան  փողոցի բարձրահարկ շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  14.07.2015թ.  «Երևան Ջուր» ՓԲԸ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ

Պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը` հրավերն ընդունելու համար, Մարսելի քաղաքապետը նկատել է, որ այս այցը ևս մեկ հնարավորություն է` քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: Իր գոհունակությունը հայտնելով Երևանի […]

Ստեփանը տեղում մահացել է.արյունոտ պատահար

Հուլիսի 11-ին, ժամը 20.50-ին, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով ուղեւորը՝ 40-ամյա Ստեփան Մանասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի