23 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչի դատավորը նվեր է ստացել 33 հազար դոլար.Ժողովուրդ

ՀՀ Վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանը իր գործընկերներից հետ չի մնում եւ ինքն էլ 1 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր դոլարների նվերներ է ստանում: Չիլինգարյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ 2014թ. նրա դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար: Կարեն Չիլինգարյանն իր հայտարարագրում նշել է, որ անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 33 հազար դոլար: Նրա […]

Մերժում են. ՉԻ

Իշխանություններն իրենց ավանդական մեթոդներով փորձում են ամեն գնով խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համար ձևավորված «Չենք անցկացնի» նախաձեռնության համաժողովի անցկացումը: Այս օրերին երևանյան մի շարք հյուրանոցներ հրաժարվել են համաժողովի անցկացման նպատակով դահլիճ տրամադրել նախաձեռնությանը: Հիմնական պատճառաբանությունը մեկն է՝ այդ օրերին իրենց բոլոր դահլիճները զբաղված են: Նշենք, որ այս նախաձեռնության հետ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու պատրաստակամություն […]

Հրդեհ Կոտայքում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 6-րդ թաղամասի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.27-ին, մարվել՝ 06.07-ին: Ամբողջությամբ այրվել է Մ. Գ.-ին պատկանող տան խորդանոցը (25 քմ) և կենցաղային իրեր:

ՌԴ-ն ֆինանսական օգնություն կտրամադրի սահմանադրական «ոչ»-ի մասնակիցներին.Ժամանակ

Հայաստանի ռուսական ընդդիմությունը միավորվում է, և հայացքը կրկին ուղղում Ռուսաստան՝ այն հույսով, որ ռուսները պետք է նյութական աջակցություն ուղարկեն «ոչ»-ի պայքարի առաջնագծում գտնվողներին: Ռուսական շրջանակներին հայացքներն ուղղած հայ ընդդիմադիրներն աղերսում են օգնել իրենց տապալելու սահմանադրական փոփոխությունները՝ վստահեցնելով, որ այդ փոփոխությունների անցկացումից հետո ՀՀ-ն դուրս կպրծնի ռուսական ազդեցության տիրույթից: Ընդդիմությանը մոտ մեր աղբյուրները վստահեցնում են, որ […]

Ո՞ւմ է առաջինը մերժում նորանշանակ նախարարը.Հայկական ժամանակ

Արփինե Հովհաննիսյանը վաղն առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակով մասնակցելու է ՀՀ կառավարության հերթական նիստին: Արդարադատության նորանշանակ նախարարի ներկայացնելիք հարցը կառավարության նիստի օրակարգում 5-րդն է: Նա ներկայացնելու է կառավարության որոշման մի նախագիծ, որով բացասական եզրակացություն է տրվելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Փաշինյանն առաջարկել է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարել, որպեսզի տեսանկարահանող կամ լուսանկարահանող […]

Մահվան ելքով վրաերթ Բագրատունյաց փողոցում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Զինա Մելքոնյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, ժամը 23.00-ին, մահացել է: Կատարվում է քննություն:

Մահացել է մեղվի խայթոցից

Սեպտեմբերի 8-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «խնձորանոց» կոչվող հատվածին հարակից ձորակում մեղվի խայթոցից մահացել է 1955 թ. ծնված Մ. Մ.-ը. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կենդանիները կհամարակալվեն

Հանրապետությունում կենդանիների համարակալման հարցը քննարկելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 8-ին ընդունեց Շվեյցարական համագործակցության գրասենյակի փորձագետ Ռոնալդ Ռուիսին: Ծառայության պետը ներկայացրեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և նույնականացում՝ ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առավել վերահսկելի […]

Պայման է դրել` մարմնավաճառությունից առաջ պետք է խմի

Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի համար 11,5 տարվա ազատազրկման դատապարտված Բավական Խաչատրյանը նույն մեղադրանքով ներկայումս ամբաստանվող քրոջ դեմ քննիչի մոտ ցուցմունք է տվել՝ իրեն 1 օր անօրինական պահել են ոստիկանության վարչությունում, ծեծել, սպառնացել՝ կորզելով իրենց ցանկալի ցուցմունքը: Այդ մասին այսօր դատարանում հայտարարեց Բավական Խաչատրյանը, ով ներկայացվել էր դատարան հարցաքննվելու նպատակով, քրոջ՝ Հերիքնազ Խաչատրյանի գործով: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի