21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անին կարող է ներառվել UNESCO-ի մշակութային ժառանգության մշտական ցանկում

2016 թվականին Անին կարող է ներառվել UNESCO-ի  մշակութային ժառանգության մշտական ցանկում: Քաղաքը 2012 թվականից ընդգրկված է UNESCO-ի ժամանակավոր ցուցակում միայն: Թուրքական «Turktime» լրատվական կայքը հայտնում է, որ UNESCO-ի մշտական ցանկում ընդգրկված են Թուրքիայի պատմամշակության  ժառանգության 15 կոթող, գրում է Ermenihaber.am-ը: Դոցենտ Յըլդըզ Սալմանը, որը մասնակցում է Թուրքիայի կողմից UNESCO-ի հայտերի պատրաստմանը, հայտնել է, որ UNESCO-ն […]

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը հոգեւոր սպասավորության է նշանակվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում: Բարեշնորհ Վարազդատ սարկավագ Քոչարյանը, ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հովվությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում:

«Չարտասանված Նոբելյան ճառեր». ֆիլմաշար Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի մասին

«Չարտասանված Նոբելյան ճառեր». այսպես է կոչվում «Ճեպընթաց» մշակութային հասարակական կազմակերպության ծրագիրը, որն առաջիկայում չորս մասից բաղկացած ֆիլմաշարով կներկայացնի արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների կենսագրական և ստեղծագործական փաստերի, նրանց ապրած ժամանակի, իղձերի ու հիասթափությունների ճշգրիտ վավերական հիմքերով: «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը կներկայացվի տեսապատումով, իրական Նոբելյան […]

Քաղաքացին ինքնասպանություն է գործել

Հուլիսի 10-ին, ժամը 03.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:  Կամրջի տակ հայտնաբերվել է 20-25 տարեկան երիտասարդի դի: 

Կյանքից հեռացել է Լաերտ Մովսիսյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. հուլիսի 9-ին, կյանքի 75-րդ տարում, վախճանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լաերտ Մովսիսյանը:   Լաերտ Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը` հուլիսի 11-ին, ժամը 12:00–14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Թոխմախի գերեզմանատանը:  

Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ. Մեդվեդեւ

Մոսկվայում նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն: Դմիտրի Մեդվեդևը հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: «Մենք ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, քանի որ դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մոտ պետություն, և մենք, […]

Կառավարությունում հովհարային անջատումներ են. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Կառավարության 3-րդ մասնաշենքում, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, պարզվում է, վերջին օրերին պարբերաբար հովհարային անջատումներ են լինում: Սույն շենքում երեկ փակցված էր այդ անջատումների գրաֆիկը: Մեզ հետ զրույցում քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը հաստատեց, որ արդեն մի որոշ ժամանակ է (վերջին օրերին) լինում են նման անջատումներ:  – Տիկին Եսայան, […]

Մարդկանց ուղարկված Աստծո անմիջական հայտարարությունները

՛՛Վերջին տարիներին գիտական հետազոտությունների արդյունքում ես չեմ տեսնում այնպիսի մի բան, որն ստիպեր ինձ կասկածի տակ առնել տարբեր ժամանակներում մարդկանց ուղարկած Աստծո անմիջական հայտարարությունները, իսկ Քրիստոնեությունը հիմնված է այդ հայտարարությունների վրա՛՛: Ռեյնոլդս Օսբորն (1842-1912) անգլիացի ֆիզիկոս և ճարտարագետ: Հիմնական աշխատանքները վերաբերվում են հիդրավլիկային, դինամիկական նմանության տեսությանը, մածուցիկ հեղուկի հոսքին, մրրկայնության և քսուքի տեսություններին:

Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիան ավարտվեց առանց երթի

Ազատության հրապարակում այսօր՝ հուլիսի 9-ին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հրավիրված հանրահավաքն ավարտվեց առանց երթի: Հավաքը նախաձեռնած ցուցարարները դադարեցրել են նաեւ ի նշան բողոքի հայտարարված նստացույցը: Նրանք պատրաստվում են առաջիկայում ասուլիսներ տալ, իրազեկման ակցիաներ եւ երթեր անցկացնել: Շարժումը համակարգող խմբի անդամները առաջիկայում նաեւ հանրահավաք են նախատեսում, որի որի օրը դեռեւս չեն հստակեցրել:

Ինչպիսի լողազգեստ ու աքսեսուար կրել ծովափին՝ նորաձև լինելու համար

 ՛՛Լողազգեստների ընտրությունն ամեն տարի շատ լուրջ թեմա է դառնում բոլոր կանանց համար, ովքեր պատրաստվում են մեկնել հանգստի կամ հանգստանում են քաղաքի լողավազաններում՛՛,-ասում է նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Կանայք միշտ ձգտում են լինել նորաձև, և այդպիսին պետք է լինեն նաև լողափում:  Henaran.am-ի հետ զրույցում մեր զրուցակիցը մի քանի խորհուրդներ ներկայացրեց՝ այս տարի ավելի նորաձև լինելու համար: ՛՛Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի