23 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեք օր կհանգստանանք

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխվել է սեպտեմբերի 19-ը ` շաբաթ: Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը` Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

100 նռնենի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակին

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հաստատել է «Armenian Genocide Memorial Tree Project»  նախագիծը, որի շրջանակներ քաղաքի բոլոր 15 շրջանների այգիներում 100 հատ նռնենի է տնկվելու: Այս մասին այսօր տեղեկացրել է Կալիֆորնիայում լույս տեսնող «Asbarez» պարբերականը: Խորհրդանշական ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է դեռ ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի հարեւանությամբ: […]

Արփինե Հովհաննիսյանը մերժեց երեքին էլ. վարորդների տուգանքները չեն վերանայվի

Այսօր կառավարության նիստին արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը մերժեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնություններին հավանություն տալու մասին հարցերը: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը հաստատեց նախարարի «դեմ» տեսակետը: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը` «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հա­յաստանի Հան­­րա­­պե­տու­թյան օրենքում լրացումներ կատարելու մասին» […]

ՀԿԾՀ-ում մոնիտորինգը մեկնարկել է

Քիչ առաջ մեկնարկած կառավարության հերթական նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սկսվել է  էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ մոնիտորինգ : ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ «Դելոյթ ընդ տուշ» ընկերությունը ձեռնամուխ է եղել իր աշխատանքներին: Խորհրդատվական  ընկերությունը ծառայության պայմանագրով երեք փուլերով կներկայացնի իրավիճակը: Առաջին փուլի արդյուքնները հայտնի կդառնան սեպտեմբեր ամսի վերջին, երկրորդը՝ հոկտեմբերի, երրորդը՝ նոյեմբերի: Սեպտեմբերի վերջին […]

Հ1-ն աննախադեպ զարգացել է` շուտով դիտեք թարմ սերիալներ Ժամանակ

ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովում քննարկվում էր Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը ներկայացրեց խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Նա պատմեց, թե ինչպիսի առաջընթաց է արձանագրել Հանրային հեռուստատեսությունը իր ղեկավարման տարիներին, որ հաղորդումները դարձել են ավելի հետաքրքիր եւ դիտարժան, որ նույնիսկ արտասահմանյան թարգմանված սերիալներում մեկի փոխարեն մի քանի ձայն է հնչում: Հանրային […]

Անվտանգություն երաշխավորող միջազգային բարի քեռիների մասին հեքիաթն ավարտվեց:

Աշխարհը խառնվում է, ժողովուրդներ են կորցնում հայրենիքը: Խառնված աշխարհը դեռ էլի է խառնվելու, ու էլի ժողովուրդներ են կորցնելու իրենց հայրենիքը: Կմնան նրանք, ովքեր բավարար կազմակերպվածություն կունենան խառնված աշխարհում իրենց հարենիքն ու տեսակը պահպանելու համար: ժողովուրդներին անվտանգություն երաշխավորող միջազգային բարի քեռիների մասին հեքիաթն ավարտվեց: Եթե մենք ուզում ենք չոտնատակվել խառնված աշխարհում , եթե չենք ուզում դառնալ անցյալի ժողովուրդ, ու […]

Պոլսո Հայոց պատրիարքարանին 1000 օրինակ հայերեն Ղուրան է նվիրվել

Թուրքիայի «Բիլգի մերքեզի» հետազոտական և հրատարակչական ընկերության սեփականատերեր Մուրադ Ռումեվլեքլիօղլուն, Մուրադ Բիչերը և թարգմանիչ Յավուզ Այդընը այցելել են Ստամբուլի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի համաձայն՝ այցի ընթացքում նրանք պատրիարքարանին են նվիրել Թուրքիայի կրոնական հարցերով նախարարության աջաակցությամբ հայերեն թարգմանված Ղուրանի 1000 օրինակ, որոնցից 500՝ արևելահայերենով, 500-ը՝ արևմտահայերենով: Պոլսո Հայոց […]

Աչքդ լույս, վարորդ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում գազալցակայանները պատրաստվում են էականորեն բարձրացնել ավտոմեքենաների լիցքավորման գազի գինը: Ըստ այդմ, գազը կթանկանա 10-12 տոկոսով: Սա պատճառաբանվելու է էլէներգիայի սակագնի բարձրացմամբ: Խնդիրն այն է, որ գազալցակայաններն իրենց գործունեության ընթացքում շատ էլեկտրաէներգիա են ծախսում, որն օգտագործում են հզոր կոմպրեսորները գազը մեծ ճնշումով մղելու համար: Այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլէներգիայի սակագինը բարձրացավ մոտ […]

Ամուսնացնում է դստերը. Հայկական Ժամանակ

« Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը՝ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին, հոկտեմբերին ամուսնանալու է: Ընտրյալը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դուստրն է: Հրավիրված են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ սկսած Սերժ Սարգսյանից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի