Սեյրան Օհանյանի տիկնոջ աշխատանքը. Ժողովուրդ
«ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը, նույն ինքը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, սովորաբար չի հաճախում աշխատանքի: Բայց դա չի խանգարում, որ նա ամսական 141 հազար 500 դրամ աշխատավարձ ստանա: Ռուզաննա Խաչատրյանի՝ աշխատանքի հաճախելու առնչությամբ մեկնաբանության համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանին:
«Որպես նախարարի խորհրդական՝ Ռուզաննա Խաչատրյանը զբաղվում է հիմնականում ռազմական բժշկության հարցերով: Նա աշխատում է անմիջապես նախարարի հետ, գալիս է, նախարարից հանձնարարականներ ստանում եւ դրանք տեղերում է իրականացնում: Իհարկե, քիչ է գալիս նախարարություն, բայց հանդիպում է նախարարին եւ հանձնարարականներ ստանում ու գնում է դրանք կատարելու: Նա միաժամանակ համակարգում է ռազմական բժշկության եւ առողջապահության նախարարության հետ համատեղ ծրագրերը»:
Օրվա ամբողջական լրազամբյուղին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: