Անկախություն ձեռք բերելուց ի վեր հայկական գիտությունը փաստացի չի ֆինանսավորվել. ԳԱԱ նախագահ

Ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս իշխանությունների օրոք գիտությունը փաստացի չի ֆինանսավորվել: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ դա վերաբերում է այնպիսի ուղղություններին, ինչպես՝ աշխատավարձը, սարքավորումները, գիտական գործուղումները: ԳԱԱ նախագահը հիշեցրեց, որ գիտությունն է որոշում անվտանգության հարցերը, եւ պետք է հարց տալ՝ ֆինանսավորման գոյություն ունեցող մակարդակը […]