Տնտեսագիտական համալսարանում անօրեն վիճակ է. դասախոսները ստիպված հասել են կառավարություն /տեսանյութ/

https://www.youtube.com/watch?v=NeV_v_kZsqI
https://www.youtube.com/watch?v=NeV_v_kZsqI
Ավելի քան մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։ Այդ պաշտոնը զբաղեցնում էր Լիլիթ Արզումանյանը, ով ԲՈՀ-ում աշխատում էր շուրջ 25 տարի։ Սմբատ Գոգյանը Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ Նա ակտիվ է ֆեյսբուքյան տիրույթում։ Աչքի է ընկնում իր ոչ ստանդարտ գրառումներով, լուսանկարներով։ […]
Հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը. երիտասարդ գիտնականները դիմել են կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարին, սակայն մինչ օրս խնդրին լուծում չի տրվել: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը երիտասարդ գիտնական Սուսաննա Գևորգյանը պատմեց, որ տարիներ շարունակ ծրագիրը հնարավորություն է տվել երիտասարդ գիտնականներին միջազգային գործուղումների մասնակցել, խրախուսել է հոդվածների տպագրությունը, սարքեր և […]
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը զբաղվում է դասախոսական աշխատանքով: Վերջինս մեկ անգամ ևս հաստատեց՝ ինքնակամ է հրաժարական տվել՝ բուհի գործունեությանը չվնասելու համար: Արամ Սիմոնյանը մասնակցում է ՀՀԿ-ի Աղձք եւ Տեղերի վանք ուխտագնացությանը:
Բռնաբարությունների դեմ պայքարելն այսօր Հնդկաստանում ամենաարդիական թեմաներից է: 2012-ի դեկտեմբերին տեղի ունեցած աղմկահարույց բռնաբարությունից եւ սպանությունից, ինչպես նաեւ դրան հաջորդած մի քանի բռնաբարություններից հետո տեղի գիտնականները որոշել են ստեղծել այնպիսի ներքնազգեստ, որը կօգնի այն կրողին պայքարել հանցագործների հետ, հաղորդում է “Times of India”-ն: Գերժամանակակից կանացի ներքնազգեստը կօգնի ցանկացած աղջկա վնասազերծել իրեն բռնաբարողին եւ կայծակնային արագությամբ […]
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնցում իրեն մեղադրում են «ատենախոսությունները մերժելով՝ ինքնահաստատվելու» փորձի մեջ։ «Եկեք հասկանանք, որ ինչ էլ լինի, աղմուկը շատ է լինելու այս պրոցեսի շուրջ, մենք պետք է էմոցիաներից զուրկ կարողանանք ճիշտը գտնել, […]
Աստղադիտակների գյուտից առաջ ոմանք կարծիք էին հայտնում, թե Տիեզերքը չափազանց փոքր ու չնչին է, և որպես այդպիսին՝ չի կարող Աստվածային Արարչի գործը լինել։ Անսահման Տիեզերքը միայն, ասում էին, վայել ու պատշաճ կլիներ անսահման Աստվածությանը։ Այսօր ճանաչում ենք Տիեզերքի վիթխարի մեծությունը, և սակայն՝ ոմանք կարծիք են հայտնում, որ սա ևս մի փաստարկ է Արարչի գործը լինելու […]
ՀՀ կառավարությունը մարտի 29-ին հրապարակել է 334-Ա որոշումը, որով ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիաները պետք է տեղափոխվեն, և ներկայիս տարածքը տրվի մասնավոր ընկերություններին: Ինստիտուտում արդեն մոտ մեկ շաբաթ է բողոքում են կառավարության այդ որոշման դեմ, սակայն ոչ մի արձագանք չեն ստանում: Ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, որ որոշումը […]
ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, որը նվիրված էր ԳԱԱ 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները: Նա անդրադարձել է 2018թ. միջազգային համագործակցության շրջանակում, գիտական կադրերի պատրաստման և միջազգային ծրագրերում երիտասարդ գիտնականների մասնակցության, գիտական հետազոտությունների ակտիվացման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով […]