14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վիգեն Սարգսյանը փորձել է թեման «ցրել». Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»: […]

Խլխլում են. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանի համակրանքը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ գնալով ավելի է մեծանումԼ «Վարչապետը ցանկանում է, որ տիկին Հովհաննիսյանը մնա իր կողքին՝ կառավարությունում։ ՀՀԿ-ում, սակայն, մտածում են, որ Արփինե Հովհաննիսյանը կարող է ավելի օգտակար լինել ԱԺ-ում։ Որպես հիմնավորում՝ նրանք բերում են այն փաստը, որ օրենսդիրում ԱԺ փոխնախագահ նշանակվելու դեպքում Հովհաննիսյանը կարող է գլխավորել ԵԽԽՎ– ում […]

Ինչո՞ւ է դանակահարվել ԲՀԿ-ականը. Հրապարակ

«Ըստ մեր աղբյուրների` Մուրադ Մուրադյանի շտաբի ակտիվիստ Արթուր Հայրապետյանը եւ ԲՀԿ շտաբի ակտիվիստ, դանակահարված Աբրահամ Ադամյանը վիճաբանել են մեքենայի վաճառքի շուրջ: Ասում են՝ նրանք խնամիներ են: Դեպքից 3 օր առաջ Ա. Հայրապետյանին է զանգահարել ԲՀԿ-ական Ա. Ադամյանի հորեղբորորդին` մեքենայի վաճառքի հետ կապված, գինը դուր չի եկել Ա. Հայրապետյանին, վեճ է գնացել, որից հետո Հայրապետյանին է […]

Բերման են ենթարկել.Հրապարակ

 «Երեկ ոստիկանության Արտաշատի մարզային վարչություն են բերման ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արգամ Աբրահամյանի բարեկամին՝ Խաչիկ Հովհաննիսյանին, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսային: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանի քային հետեւելով, եւս լքեց ՀՀԿ-ն եւ հիմա «Ծառուկյան» դաշինքի ցուցակում է: «Մի քանի ոստիկանության մեքենաներով բերման են ենթարկել փեսային, իբր մի քանի օր առաջ կտրել է մարզային ոստիկանապետի […]

Վարչապետը կկարողանա՞ զսպել ախորժակը. Իրատես

Քաղաքականության մեջ պա­տահական ոչինչ տեղի չի ունենում, հատկապես այնպիսի ընտրությունների ֆոնին, որոնք լուծում են նոր իշխանության ձևավորման հարց։ Սերժ Սարգսյանի միջագգային օրակարգը հավասարապես կարևոր է թե՜ արտաքին քաղաքականության, թե նոր իշխանության կոնֆիգուրացիայի ձեւավորման համատեքստում: Անցած օրերին Սարգսյանւ Բրյուսելում էր եւ նշանակալից հանդիպումներ ունեցավ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ՝ կարծես թե քանդելով անվտանգության այն պատը, որ […]

Հարկայինը նոր պե՞տ կունենա. Իրատես

Աժ ընտրությունները չսկսված, արդեն խոսում են կառավարությունում և գերատեսչություններում նոր նշանակումների մասին։ Ի դեպ, այս ցավը պատել է նաև ժողովրդին։ Այսօր քննարկվող թեմաներից մեկն էլ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին հարկայինի պետ նշանակելու խոսակցու թյունն է։ Թե այս ասեկոսեները որքա՞ն են հիմնավոր, կարճ ժամանակ անց պարզ կլինի։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

«Նամյոկ»՝ սպառնալիք. Սեյրան Օհանյանը կխոսի. Ժամանակ

Նւսխօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի Աժ-ում արած հայտարարությունը կապված ապրիլյան պա­տերազմի օրերին վառելիքի հետ եղած խնդիրներին, հստակ ուղերձ է պարունակել ուղղված ՕՐՕ դաշինքի ցու­ցակը գլխավորող, պաշտպանության Նախկին նախա­րար Սեյրան Օհանյանին։ Վարչապետը հայտրարել էր, որ բանակն ունեցել է վառե­լիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում։ Թերթին հասած […]

Սամվել Ալեքսանյանը ցնցումների մեջ է գցել շտաբի ղեկավարներին. Հրապարակ

Ընտրություններն ինչերի ասես չեն մղի թեկնածուներին։ Մեր տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջև, թե ով ավելի շատ ձայն կբերի։ Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար, 2-րդը՝ 40 հազար, 3-րդը՝ 30 հազար դոլար։ Այժմ Լֆիկ Սամոյի շտաբի ղեկավարներն օրուգիշեր, քափ-քրտինքի մեջ աշխատում են հանուն […]

Ծառուկյանի փեսան էլ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: Ինչպես տեղեկացրել էինք, Գուլոյանը համակարգում է ՀՀԿ‐ի Կոտայքի մարզի շտաբը: ՀՀԿ‐ի մարզային շտաբները համակարգում են մարզպետները, եւ այդ օրը նա իր մյուս գործընկերների հետ միասին հանդիպել է Սերժ Սարգսյանի […]

Սնանկացնում է. Հայկական Ժամանակ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն պատկանող «Գալաքսի միլենիում» տաքսի ծառայություն մատուցող ընկերությունը սնանկ է ճանաչվում: Այդ ընկերությունը երեք պարտատերերի նկատմամբ գումարային պարտավորություններ ունի: Պարտատերերից երկուսը պետական գերատեսչություններ են՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եւ որ հետաքրքիրն է՝ ՊԵԿ‐ը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ընկերությունը հարկային պարտավորություններ է կուտակել հենց այն ժամանակ, երբ Գ. Խաչատրյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի