05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նոր նշանակումներ. Հրապարակ

Երեկ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության պետ, Մանվել Եգանյանի փեսա Արմեն Սաֆարյանը նշանակվել է խոշոր հարկատուների հարկային տեսչության պետ: Նախկին պետը’ Գագիկ Խաչատրյանի սանիկ եւ բլոտի զուգընկեր Ռաֆիկ Մաշադյանը, տեղափոխվել է հարկային հսկողության վարչության պետի պաշտոնին: Վարչության պետ Արտակ Ղուկասյանն էլ ազատվել է համակարգից:

Արաբկիրի պետ է նշանակվել էրեբունու պետ Սիսակյանը: Խոշոր հարկատուների պետին փոխելով’ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն իրեն ապահովագրել է սաբոտաժից’ փաստացի գլխա-տելով ՊԵԿ ամբողջ նախկին վերնախավը: Իսկ Մաշադյանի համար սա ակնհայտորեն պաշտոնի իջեցում էր, հարկային հսկողության վարչությունն ունի ընդամենը չորս բաժին եւ ոչ մի գործադիր ֆունկցիա, իսկ խոշորում նա միայն չորս-հինգ տեղակալ ուներ:

Խոշոր հարկատուների հարկային տեսչությունն իրականում համարվում էր «կոմիտե’ կոմիտեի մեջ»: Ընտրություններից առաջ նման լուրջ վերադասավորումը նշանակում է, որ խոշոր հարկատուների համար խաղի նոր կանոններ են սահմանվելու, նոր հարաբերություններ’ նախկին պայմանավորվածությունների փոփոխություն:

Ի դեպ, համակարգի մեր աղբյուրները հատուկ նշեցին, որ 26 տարի համակարգում աշխատած Արտակ Ղուկասյանն այն եզակի պրոֆեսիոնալներից է, ում առաջխաղացման համար երբեք ոչ մի պաշտոնյա չի միջամտել կամ խնդրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ