05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կարեւոր բացահայտում. Ժամանակ

Հայաստանի մարզերում աշխուժություն է տիրում, խորհրդարանի ընտրությանը մասնակից կուսակցություններն ու դաշինքները պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո ակտիվորեն այցելում են մարզեր, բոցաշունչ ելույթներ ունենում մարզերի բնակչության, այդ թվում’ սահմանամերձ գյուղերի բնակիչների առջեւ, նրանց տալիս տարբեր հնչեղ խոստումներ:

Քաղաքականությունը Հայաստանում հնգամյակը մեկ այդպես այցելում է մարզեր եւ ներկայանում մարզային բնակչությանը, իսկ այդ հնգամյակը մեկ կատարվող այցերի արանքում, այսպես ասած մնացյալ տարիներին, քաղաքականությունը կենտրոնանում է Երեւանում, ավելի շուտ նույնիսկ Երեւանի կենտրոնում: Եվ սա թերեւս Հայաստանի այսպես կոչված ներքաղաքական կյանքի գլխավոր խնդիրներից մեկն է` քաղաքականության, քաղաքական գործընթացների եւ գործունեության ապակենտրոնացում, քաղաքականությունը երեւանյան կենտրոնի զբաղմունքից համապետական գործընթացի վերածում:

Այդ հրամայականը հատկապես նշանակալից է ընդդիմադիր ուժերի համար, քանի որ իշխանությունն այս կամ այն կերպ մարզերում ներկայացված է վարչական ռեսուրսով:

Այսինքն, իշխանության մարզային ներկայացվածությունը ապահովվում է վարչական ռեսուրսով, քանի որ իշխանության համար քաղաքակպնության գործիքը հենց դա է` քաղաքական իրական գործիք իշխանությունը չունի:

Բայց մարզային ներգրավվածությունը բացակայում է նաեւ ընդդիմության գործիքակազմում: Մինչդեռ, եթե իշխանությունը «փոխարինում» է այդ բացակայությունը վարչական ռեսուրսով`
ընդդիմությունը «փոխարինող» չունի: Հետեւաբար, ընդդիմադիր որեւէ ուժ քաղաքական արդյունավետության համար կարիք ունի լրացնել մարզային ներգրավվածության բացը:

Իսկ դա լրացնելու համար հնգամյակը մեկ մարզային ակտիվության ցուցաբերումը արդյունավետ լուծում չէ, անհրաժեշտ է անընդհատ աշխատանքային գործընթաց ապահովող մոդելի ներդրում եւ կիրառում: Դա իսկապես չափազանց բարդ եւ աշխատատար գործընթաց է, որում իհարկե երկրորդական չէ նաեւ նյութական ռեսուրսների խնդիրը:

Սակայն մի բան հստակ է, որ առանց այդ մոդելի ներդրման հնարավոր չէ համապետական մասշտաբով արդյունավետ դիմադրություն կամ մրցակցություն ներկայացնել իշխող համակարգին, կամ դրա հետ սերտորեն առնչվող ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերին, որոնք եւս քաղաքական մի շարք գործիքների բացը լրացնում են նյութական եւ ֆինանսական ռեսուրսով:

Առանց այդ մոդելի, ձայաստանում ընդդիմադիր գործունեությունը խոշոր հաշվով կամա, թե ակամա ստանալու է «մեկանգամյա օգտագործման» բնույթ եւ տրամաբանություն, որից դուրս գալն էլ պետք է լինի ձայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության ռազմավարության առանցքը: Դրանով հնարավոր կլինի ընտրական գործընթացը հաղթանակի կամ պարտության դիլեմայից վերածել ընդամենը գործունեության մի շղթայի կամ օղակի, որում չի լուծվում տվյալ ուժի քաղաքական կյանքի եւ մահվան հարցը, այլ կուտակվում է տվյալ ուժի անհրաժեշտ եւ կարեւոր կենսափորձը, իր հետ կուտակելով նաեւ հանրային վստահության կայուն պաշարը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ