24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Լավագույն ավանդույթները շարունակվում են: Անանուն նվիրատուներ. Ժողովուրդ

Լավագույն ավանդույթները շարունակվում են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միլիոնավոր դրամներ փոխանցած տասնյակ անանուն նվիրատուների հարցը տակավին քրեաիրավական գնահատականի չարժանացած՝ ականատես ենք լինում «Իմ քայլը» հիմնադրամի նույն պատկերին։ Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի տեղեկության՝ 2023-2024թթ. ընթացքում Աննա Հակոբյանին մուծումներ են կատարել 24 կազմակերպություն եւ ֆիզանձինք, որոնցից 7-ը՝ անանուն կարգավիճակով։ Բացի դրանից, նշված տեղեկությունից պարզ է դառնում, որ ԶՊՄԿ […]

Նրա հիմնարար նպատակը իշխանությունն է, որի համար կպայքարի մինչև վերջ. Փաստ

Tass.ru-ն «Փորձագետ. Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները Հայաստանում իշխանափոխության չեն հանգեցնի» վերնագրով հոդվածում գրում է, որ մայիսի 9-ից Երևանում բողոքի զանգվածային ցույցեր սկսած Հայաստանի ընդդիմությանը չի հաջողվի հասնել ներկայիս կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։ «Առայժմ մենք տեսնում ենք, որ բողոքն այնքան էլ համակարգային […]

Արդեն երկու շաբաթ է՝ ԱԱԾ-ն ստուգում է. Փաստինֆո

Ն․Փ․-ի իրավապահ մարմիններն արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ ստուգում են, ստուգում և որևէ կերպ չեն կարողանում հասկանալ՝ ինչպես վարվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի հիման վրա ներկայացված հանցագործության մասին հաղորդման հետ։ Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում […]

Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. Հրապարակ

Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, նաեւ՝ մտահոգ։ Նա ոչ մի բառ չի ասել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին, անգամ չի ուղղորդել, թե ինչպես պահեն իրենց ՔՊ-ականներն այս օրերին, որ ավելորդ հույզեր չբորբոքեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Թե ինչու են […]

Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի. Փաստ

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է՝ հանուն ճշմարտության և արդարության: Այսպիսին է Տավուշից սկիզբ առած ու շարունակվող շարժման հիմնական ուղերձը: Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում շարժումը առաջադրեց իշխանափոխության պահանջ, շատերն են համոզված, որ մեր պետության շուրջ և ներսում առկա խնդիրների լուծումը պետք է սկսել գործող իշխանությունների հեռացմամբ: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ […]

Սարսափում են իրենց արտոնյալ կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու հեռանկարից. Փաստ

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նաև կոռուպցիայի դեմ պայքարի ու «թալանին» վերջ դնելու լոզունգներով։ Նա արդեն 6 տարի կառավարում է, բայց դեռ խոսում է «նախկին թալանչիներին» պատժելու և «գողացածը» հետ բերելու մասին։ Ժամանակ առ ժամանակ իրավապահների կողմից հաղորդագրություններ են տարածվում, և դրանց շուրջ ֆոն է ստեղծվում, թե իսկապես պայքարում են կոռուպցիայի դեմ: Ավելին, դեռևս կան մարդիկ, […]

Պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սեւ է, եւ համոզել, որ մենք դա չենք տեսնում: Նա դելիմիտացիայի գործընթացը եւ նախօրեին ստորագրված արձանագրությունը «մեծ հաջողություն» անվանեց եւ մի խառնաշփոթ տեքստով փորձեց մոլորեցնել մարդկանց. «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է…»: Ապա բացատրեց իր այս «հանճարեղ» միտքը. […]

Վարչապետի աշխատակազմը ստում է, քանի որ այդ հատվածում սահմանի վերարտադրություն չի կատարվել. Հրապարակ

Մեկշաբաթյա հարաբերական անդորրից հետո Տավուշի մարզի Կիրանց գյուղը երեկ կրկին ալեկոծվեց, կեսօրից հետո բնակիչները փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ ի նշան բողոքի նախորդ օրը հրապարակված սահմանազատման: Բանն այն է, որ սահմանազատման համար նախատեսված վերջնաժամկետի օրը՝ մայիսի 15-ի կեսգիշերին, Հայաստանի կառավարությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ Տավուշի հայտնի հատվածում հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ավարտված է, կողմերը […]

Ճիշտ կլինի վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող փաստաթղթերի՝ սույն պաշտոնյան տարվա ընթացքում աշխատել է 4 հիմնարկում եւ, ըստ երեւույթին, մի քանիսում՝ միաժամանակ (դա օրենքը խստիվ արգելում է)։ Արձանագրելով ժամանակագրությունը՝ Եսթեր Կարապետյանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ե՜ւ Կրթական տեսչական մարմնում մասնակցել է գնման գործընթացին, ե՜ւ հաղթել է ԲՏԱ մրցույթում, ե՜ւ հրամանագրվել է […]

Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. Հրապարակ

Պատմում են, որ Բագրատ Սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում լսողի դերում է լինում` համակ ուշադրությամբ լսում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքները, առաջարկներն ու դիտարկումները, սակայն չի բացահայտում իր ծրագիրը՝ բացառությամբ նրա, որ աջակցություն է խնդրում իմպիչմենթի գործընթացի եւ իր թեկնածության հետ կապված: Չի մանրամասնում, թե առաջիկայում ինչ քայլեր է ծրագրում` նույնիսկ այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի