01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Անգամ ԱԱԾ-ում սպասում են շարժման հաջողություններին. Հրապարակ

Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերին տարբեր կալիբրի պաշտոնյաներ կամուրջներ են փնտրում՝ Բագրատ սրբազանի հետ հարաբերություններ հաստատելու, նաև իրենց համակրանքը և աջակցության պատրաստակամությունը նրան փոխանցելու համար։ Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ տալիս» Նիկոլ Փաշինյանից և ուշի-ուշով հետևում են հակաիշխանական շարժման ընթացքին և անհամբեր սպասում նրա […]

Հայաստանցիների ամոթը. Հրապարակ

Արցախցիներին երկրորդ սորտի մարդ դիտելը Հայաստանում արդեն բնական երևույթ է դարձել. նրանց հանդիմանում են Հայաստանի բյուջեից անցյալում ստացած օգնությունների համար: Ասում են` վերադարձեք ձեր Արցախ: Քաղաքական պայքարին մասնակցող արցախցիներին ասում են` իրավունք չունեք Հայաստանում իշխանափոխություն պահանջելու: Նրանց հայկական անձնագրերը համարեցին անվավեր միայն այն պատճառով, որ դրանց կոդը ոչ թե 050 կամ 060 է, այլ՝ 070։ […]

ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ սրբազանի թելադրած օրակարգի մեջ. Հրապարակ

ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ սրբազանի թելադրած օրակարգի մեջ և խաղում է սրբազանի թելադրած կանոններով։ Երեկ անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ-ականները ստանձնել էին ոստիկանների պաշտպանի դերը, նրանք ՄԻՊ Անահիտ Մանասյանին էլ մղեցին, որպեսզի նա ոստիկանների և նրանց ընտանիքների իբր թե խախտված իրավունքների, նրանց թիրախավորվելու, ցուցարարների կողմից ոստիկաններին ծեծելու մասին դատապարտող հայտարարություններով հանդես գա։ […]

1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք ԱԺ նախկին պատգամավորի ընկերության աշխատակիցներ են. Ժողովուրդ

1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք ԱԺ նախկին պատգամավորի ընկերության աշխատակիցներ են «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 1 տոննա կոկաինի գործով ԱԺ նախկին պատգամավորի ընկերության կալանավորված բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել: Նկատելի է, որ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ուշագրավ զարգացումներ են։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի […]

Գործի դրվեց Հայաստանը վերջնականապես «Բաբելոնյան աշտարակ» դարձնելու օպերացիան. Իրավունք

Վեց տարի անց վերահաստատվեց, որ 2018-ին իշխանությունը զավթելու գործում իրենց մեծ ներդրումն ունեցել են աղանդավորները, եւ այսօր էլ նրանք փորձում են փրկել իրենց իսկ բերած իշխանությանը: Ընդ որում` ոչ թե նիկոլականներին պաշտպանելու համար, այլ` իրենց պիղծ ծրագրերը վերջնականապես կյանքի կոչելու: Բոլորովին պատահական չէր, որ Առաջին հանրապետության տոնին` մայիսի 28-ին, Սարդարապատ հուշահամալիր բարձրացող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ […]

Հաջորդը որ տարածքից է հող հանձնելու Փաշինյանը. Հրապարակ

Տարբեր կանխատեսումներ կան, թե հաջորդը որ տարածքն են «սահմանազատելու» Փաշինյանն ու Ալիեւը, այսինքն` որ տարածքից ենք հող հանձնելու: Մի մասն ասում է` Տավուշի, այսպես կոչված, անկլավներն են, մյուսները` Սոթքն ու Վարդենիսը, երրորդները` Սյունիքը: Երեկ մեզ ահազանգեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղից, ասացին, որ մերձակա դաշտերում չափագրողներ են տեսել: Իրենց ասել են, որ այս տարածքում […]

Հայկ Բաբայանը նոր որակի վայրագություններ է պլանավորում: «Յուղոտ» պաշտոն են խոստացել. Հրապարակ

Ցուցարարների դեմ «հերոսական» պայքարը համակարգող, ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով օրերս արժանացավ գեներալ-մայորի կոչման, առաջիկայում նոր որակի վայրագություններ է պլանավորում՝ կարմիր եւ սեւ բերետավորների կատարմամբ։ Բանն այն է, որ գեներալական ուսադիրներ ստանալու ժամանակ նա քաղաքական ղեկավարության կողմից ոչ միայն շնորհակալությունների է արժանացել՝ իր վայրագությունների համար, այլեւ նոր խոստում է ստացել, որ այսպես շարունակելու […]

Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն.Փաստ

Արդեն մոտ մեկ ամիս բերետակիր ջարդարարների միջոցով ժողովրդի «հետևից ընկած» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր նույն ժողովրդից: Հազարավոր հայրենակիցներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, եկել էին ՆԳ նախարարության շենքի մոտ՝ Վահե Ղազարյանին հանդիպելու: Բայց նա իր զուգահեռդասարանցու և ղեկավարի օրինակով «թռած» էր: Փոխարենը փողոցներում խմբակային խուլիգանություն անող «ոստիկանների» անմիջական շեֆն իջավ և փորձեց, ինչպես […]

Նիկոլ Փաշինյանին ամենօրյա ռեժիմով զեկուցում են, որ շարժումը մարել է

Օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները տարբեր պաշտոնական հանդիպումների ժամանակ՝ տետ-ա-տետ զրույցներում, միմյանց հուսադրում են, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն իրեն արդեն տապալել է: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումների ժամանակ բոլոր իշանականները Նիկոլ Փաշինյանին հաճոյախոսում են, հայտարարում են, թե ինքը հուսալքվելու պատճառ չունի, քանի որ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս: Կառավարության մեր աղբյուրները եւս […]

Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. Փաստ

Թե ինչ է իրենից բովանդակային առումով ներկայացնում Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանությունը, հասկացողներին պարզ էր ի սկզբանե: Կողքից չափավոր ոգևորվածներին պարզ դարձավ 2018-ի հոկտեմբերին, մյուսներին՝ հաջորդ տարի, իսկ 2020-ին պարզ դարձավ գերակշիռ մեծամասնությանը: Իսկ վերջին 3-4 տարվա մասին նույնիսկ անիմաստ է խոսել, քանի որ ակնհայտ ու ակներև է մղձավանջը, որի մեջ այդ «իշխանությունը» նետել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված