24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանին ամենօրյա ռեժիմով զեկուցում են, որ շարժումը մարել է

Օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները տարբեր պաշտոնական հանդիպումների ժամանակ՝ տետ-ա-տետ զրույցներում, միմյանց հուսադրում են, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն իրեն արդեն տապալել է: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումների ժամանակ բոլոր իշանականները Նիկոլ Փաշինյանին հաճոյախոսում են, հայտարարում են, թե ինքը հուսալքվելու պատճառ չունի, քանի որ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս:

Կառավարության մեր աղբյուրները եւս փոխանցում են, որ ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին զեկուցում են, որ շարժումը մարել է, ու մի քանի օր անց ոստիկանների ճնշման ներքո այլեւս մարդիկ փողոց դուրս չեն գալու: Բայց ասել, որ իշխանություններն անհանգիստ չեն Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումից սխալ կլինի, քանի որ ՔՊ խմբակցությունն ու հայրենի կառավարության ողջ կազմը ուշի-ուշով հետեւում են շարժման քայլերին: Ֆեյքային անդադար գրոհներ կազմակերպում Սրբազանի եւ նրան սատարողների նկատմամբ:

Հույսը ոստիկանների բիրտ ուժ կիրառելն է, Սրբազանի հասցեին վարկաբեկող տեղեկություններ տարածելը, որն էլ կնպաստի, որ շարժումը փողոցում այլեւս չշարունակվի. իսկ այսօր Բագրատ Սրբազանը բոլորին կառավարության նիստի է հրավիրել, որը եւս մեկ մտահոգության առիթ է տվել հայրենի իշխանություններին: Կառավարությունը աննախադեպ ուժեղացրել է անվտանգությունը` կառավարության մոտ անկանխատեսելի բաներ թույլ չտալու համար»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ