23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

16 մլն 868 հազար դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Բագրատ Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա․ Ժողովուրդ

Մայիսի 9-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր գործողություններն իրականացնում է Երևանում, և հենց այդ օրվանից մայրաքաղաքում ՀՀ ներքին գործերի նախարարությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Ծառայության արդյունքում ակտիվ անհնազանդությունների, ակցիաների ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներից բերման են ենթարկվել օրական 150-250 անձ։

Նկատելի է, որ կարմիր և սև բերետավորները, ոստիկանության զորքերը հաճախ ավելի շատ են, քան հենց ցուցարարները, որոնց անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում հենց իրավապահ համակարգի ներկայացուցիչները։

Իսկ ի՞նչ արժե ոստիկանության զորքերը հրապարակ բերելը։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներց տեղեկացավ, որ ներքին գործերի նախարարությունը մայիս ամսվա ընթացքում «ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին» ծառայության համար վճարել է 16 մլն 868 հազար դրամ գումար։

Առաջին պայմանագիրը, որը կնքվել է մայիսի 15-ին կատարվել է գնման եղանակով և կազմել է 6 մլն 868 հազար դրամ։

Պայմանագրում հստակ սահմանվում է, որ ՀՀ ոստիկանության զորքերը, ի դեմս ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Հայկ Բաբայանի՝ պայմանագիր է կնքել «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի հետ։ Հիշեցնենք, որ երեկ Առաջին հանրապետությանը նվիրված միջոցառման շրջանակում Բաբայանը ստացավ գեներալի կոչում, ըստ երևույթին՝ ցուցարարների, նաև լրագրողների հանդեպ բիրտ ուժ կիրառելու համար։

Ստացվում է, այս մասով Փաշինյանի հրամանները կատարված են ըստ հրահանգի։

Հաջորդ պայմանագիրը, որը կնքվել է կրկին նույն ընկերության հետ, այս անգամ հրատապ մեկ անձից գնման եղանակով է իրականացվել հենց մայիսի 23-ին։ «Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին» ծառայության համար վճարվել է 10 մլն դրամ։

Սույն պայմանագրով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերը պիտի Երևանի կենտրոն բերվեն հետևյալ զորամասերից՝ քաղաք Երևան, Բագրատունյաց 6-րդ նրբանցք, քաղաք Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի 25 և Արմավիրի մարզ ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայան) տարածքի զորամասերից։

Նշված պայմանագրով նախատեսված է 10 մեքենա, յուրաքանչյուրի արժեքը՝ 1 մլն 105 հազարից մինչև 1 մլն 110 հազար դրամ։

Հրապարակում հաճախ հանդիպող ոստիկանական միկրոավտոբուսների 1 ժամը, ըստ պայմանագրի, արժե 5-7 հազար դրամ, 1 կիլոմետրը 350 դրամ․ այն կարող է տեղափոխել 15-20 մարդ։ «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի տրամադրած ավտոբուսները, որոնք տեղափոխում են 25-35 մարդ 1 ժամի համար վճարվում են 6-8 հազար դրամ, 1 կիլոմետի համար՝ 500 դրամ, իսկ 35-50 և ավելի անձ տեղափոխող ավտոբուսները 1 ժամի համար վճարվում են 10-11 հազար դրամ՝ 1 կիլոմետրի համար՝ 650-700 դրամ։

Ստացվում է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը և անհնազանդության ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆինանսապես»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ