10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչ ծրագրերի իրագործման և ում է խանգարել Ջալալ Հարությունյանը։ Այս պատերազմում ներսից դաժան եւ ահավոր բաներ են կատարվել․ Իրատես

Ասում են, թե պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել։ Շատերը պնդում են, թե դա թշնամու ձեռքի գործը չէ։ Ավելին՝ ասում են, այդ օրերին պատճառ էր պետք, որ հրամանատարական բունկերից Հարությունյանին հեռացնեին։ Թե ինչ ծրագրերի իրագործման և ում է խանգարել Հարությունյանը, ինչ հրաշքով է կենդանի մնացել, […]

Իշխանությունը որոշում ունի՝ որքան հնարավոր է Արցախը երկար պահել տեղեկատվական շրջափակման մեջ․ Փաստ

Թերթի տեղեկություններով՝ Հայաստանի գործող իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ որքան հնարավոր է` Արցախը երկար պահել տեղեկատվական շրջափակման մեջ։ Առաջին հայացքից Արցախում ինտերնետ կապի հետ կապված խնդիրները, ինչպես էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարումների խափանումների դեպքում, կապված են պատերազմական գործողությունների հետ, սակայն ՀՀ իշխանությունները՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ, որոշել են որքան հնարավոր է երկար խափանված պահել ինտերնետ […]

Փաշինյանը կանչել է՝ դատավորներին «մշակելու»․ Հրապարակ

Երեկ կառավարություն էին հրավիրել դատարանների նախագահներին։ Չնայած իրավաբանները գրեցին, որ նման հանդիպումն անօրինական է, բայց պատճառը, ըստ ամենայնի, այն է, որ դատավորները հրաժարվում են կատարել իշխանությունից ստացվող քաղաքական պատվերները․ Փաշինյանը կանչել է՝ նրանց «մշակելու»: Հանդիպմանը չի մասնակցել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին․ լուր տարածվեց, թե նա մերժել է «Արցախը հանձնած դավաճանի հետ» հանդիպումը, սակայն […]

Փաշինյանը «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր ու անհնար զիջումները կյանքի կոչվեն, բայց չի կարողանալու խախտել պատմական կանոնը․ Փաստ

Եռակողմ հայտնի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում է պատասխանատվություն ստանձնելով՝ խուսափել պատասխանատվությունից, այն է՝ անընդհատ նշելով, որ պատասխանատուն ինքն է, միևնույն ժամանակ հերթով «մեղավորներ» է նշանակում: Արդյունքում ստացվեց, որ նախկին նախագահներից մինչև բանակ ու ժողովուրդ՝ մեղավոր են բոլորը, արդյունքում ամեն ինչ արվեց, որ ներքին պառակտումն առավել մեծանա, թշնամանքի դոզան հասնի ահռելի չափերի, ինչը հետագայում […]

ԱԱԾ-ն ավարտել է հանրային կարծիքի ուսումնասիրությունը։ Որքա՞ն է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը․ Հրապարակ

Պատերազմից հետո Ազգային անվտանգության ծառայությունը՝ իշխանությունների հրահանգով, հանրային կարծիքի հերթական ուսումնասիրությունն է արել, որպեսզի պարզի քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Նման ուսումնասիրություններ ԱԱԾ-ն պարբերաբար անցկացնում է, սակայն երբեւէ չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։ Թերթի տեղեկություններով, պատկերը, ինչպես եւ սպասելի էր, մխիթարական չէ։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին 6-12 տոկոս է։ Ամենաբարձր […]

Ե՞րբ կորցրեցինք պետությունը․ Հրապարակ

Ո՞ր պահին պետությունը վերացավ մեր երկրում՝ երբ ընտրությունները կեղծվեցի՞ն, եւ իշխանության կարկառուն ներկայացուցիչն ասաց՝ եթե անգամ ընդդիմության ներկայացուցիչը հաղթեր, թույլ չէինք տալու գալ իշխանության։ Գուցե ա՞յն պահին, երբ մի խումբ «ռոմանտիկներ» մտան խորհրդարան ու գլխատեցին իշխանության ներկայացուցիչներին։ Իսկ գուցե այդ պահն ավելի ուշ է եղել, երբ մայրաքաղաքի կենտրոնում իրար դեմ էին ելել զինված եւ անզեն […]

Համակարգային փոփոխության հետ պետք է հեռացվեն նաեւ այս իշխանությունները․ Իրավունք

Ավելի քան երկու տարի Հայաստանի կառավարության արկածախնդիր քաղաքականության պատճառով տնտեսական աճի տեմպը շարունակաբար ընկնում էր: Դա զգում էին բոլոր տնտեսվարողները, բայց իշխանությանը որոշ ժամանակ հաջողվում էր դա թաքցնել կամ ավելի մեղմ ցույց տալ Վիճակագրական կոմիտեի թվային աճպարարությունների շնորհիվ: Այսօր, սակայն, այլեւս ակնհայտ է, որ տնտեսությունը ծանրագույն վիճակում է: Ի՞նչ սպասել առաջիկայում․ iravunk.com-ի զրուցակիցն է ՀՅԴ […]

Քաոս եւ անիշխանություն։ Գլխատված է նաև ՊՆ ողջ ղեկավարությունը․ Հրապարակ

Թեև անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը շտապեց իր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար կարգել, սակայն պաշտպանական գերատեսչությունում անիշխանության մթնոլորտ է։ Բանն այն է, որ նորաթուխ նախարարը 7 օրվա ընթացքում դեռ չի հավաքել աշխատակազմին, չի խոսել առաջիկա մարտահրավերների, քաղաքականության մասին։ Գլխատված է նաև ՊՆ ողջ ղեկավարությունը․ ՊՆ-ում այս պահի դրությամբ չկա փոխնախարար, մինչդեռ փոխնախարարի չորս հաստիք կա, […]

Փաշինյանի վախերը։ «Մոբը» դարձրել են քաղաքական գործիք՝ մարդկանց «պատանդ» պահելու և քաղաքական գործընթացներից դուրս թողնելու համար․ Փասը

Ինչպես հայտնի է, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության համառ ջանքերի շնորհիվ չընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը: Ընդդիմադիր բոլոր ուժերը վստահ են, որ սա արվում է բացառապես քաղաքական նպատակներով՝ ճնշելու բողոքի ակցիաները, հանրահավաքները, իրականացնելու ընդդիմադիրների ու ընդդիմախոսների ձերբակալություններ և այլ ճնշումներ: Ի դեպ, այն պատճառաբանությունները, որոնք իշխանական որոշ պատգամավորներ բերում էին՝ ի պաշտպանություն ռազմական դրության […]

Պետական աշխատողներին արձակուրդ են տրամադրում։ Տանը մնան ու միայն Փաշինյանի համար «քոմենթ» գրեն․ Հրապարակ

Այն պահից, երբ հանրությունը հիմնականում հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությունը պաշտպանողների մեծ մասը ֆեյքեր են՝ իրական մարդիկ չեն, իշխանությունը փոխել է մարտավարությունը։ Հիմա փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների եւ պետական գերատեսչությունների աշխատակիցները։ Երեւանի թաղապետարաններից մեկի աշխատակիցը  պատմեց, որ իրենց հրահանգ են իջեցրել՝ բանուգործը թողնել եւ աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանին փառաբանող կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված