14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ի՞նչ խնդիր է նա փորձում լուծել՝ կառչելով աթոռից։ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն անդառնալի վնասներ է հասցնում պետությանը․ Իրատես

Նի­կոլ Փա­շի­նյա­նի դի­մադ­րու­թյան և իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու ա­մեն օրն ակն­հայ­տո­րեն ժա­մա­նա­կի լուրջ կո­րուստ է։ Նրա պաշ­տո­նա­վար­ման յու­րա­քան­չյուր օրն ան­դառ­նա­լի վնաս­ներ է տա­լիս պե­տու­թյա­նը։ Ա­մեն օր մենք կորց­նում ենք տա­րածք­ներ‚ ո­րոնց մա­սին նշ­ված չէ չա­րա­բաս­տիկ հայ­տա­րա­րու­թյան մեջ։ Եվ ե­թե լի­ներ նոր բա­նակ­ցող‚ ո­րը չու­նի հայ­տա­րա­րու­թյամբ և դրա­նից դուրս քո­ղարկ­ված պար­տա­վո­րու­թյուն­ներ‚ ան­դառ­նա­լի շատ վնաս­ներ գու­ցե չար­ձա­նագր­վեին։ Հայտ­նի փաստ […]

Վազգեն Մանուկյանը՝ կոմպրոմիսային թեկնածու․ Հրապարակ

Այսօր ընդդիմությունը, գոնե 17 կուսակցությունների ֆորմատը, պատրաստվում է հայտարարել վարչապետի պաշտոնի համար իր միասնական թեկնածուի անունը։ Թեեւ բոլորը գիտեն, որ խոսքը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի մասին է։ Նա այն կոմպրոմիսային թեկնածուն է, որի ժամանակավոր վարչապետ նշանակվելուն համաձայնել են քաղաքական ուժերը։ Նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների […]

Բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական պարգևատրումները ենթակա են բռնագանձման բյուջեի օգտին․ Փաստ

Գործող վարչախումբը հատում է բարոյականության հնարավոր բոլոր սահմանները: Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրահարույց պարգևատրումների մասին խոսելիս վարչապետը պարբերաբար խոստանում էր պետական հատվածի վարձատրության կարգավորումներում համակարգային նոր լուծումներ: Եվ ահա, օգտվելով պատերազմական խառը իրավիճակից՝ իրենց հատուկ գաղտագողի կերպով իբրև գտան «լուծումը», ինչն ամրագրել են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես, բարձրացրեցին պետական հատվածի վարձատրության չափը որոշող բազային աշխատավարձը: […]

Մոսկվահայ մեծահարուստները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին․ Հրապարակ

Թերթի տեղեկություններով, մոսկվաբնակ մեծահարուստ մեր հայրենակիցները այսօր կամ վաղը հայտարարությամբ են հանդես գալու՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարությունն արվելու է Մոնարխ ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի, Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից: Հայտարարությունը ևս մեկ անգամ կփաստի, որ ռուսական իշխանությունների հաճոյախոսություններն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին խիստ ձևական են և ընդամենը դիվանագիտական բարեկրթության դրսևորումներ։ Այս […]

«Կոնսենսուս մինուս մեկ»-ը միս ու արյուն է ստանում։ Իսկ այդ «մինուս մեկը» համառում է՝ պայքարի դուրս գալով սեփական ժողովրդի դեմ․ Փաստ

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը փոթորիկ էր ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ողջ հանրության համար։ Իրադարձություններն անսպասելիորեն կտրուկ զարգացումներ ունեցան հայ ժողովրդի համար, որը 44 օր կերակրվում էր ստով ու կեղծիքով։ Մինչ այդ քաղաքացիների մեծամասնությունը իշխանական պրոպագանդայի արդյունքում կտրված էր իրականությունից և համոզված էր, թե, միևնույն է, հայկական կողմին հաջողվելու է ինչ-որ կերպ հաղթանակ տանել։ […]

Իշխանական խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որոնք պատրաստ են դուրս գալ խմբակցությունից եւ աջակցել ընդդիմությանը. Փաստ

Նախօրեին մինչև ուշ գիշեր Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ ԱԺ նիստերի դահլիճում, անգամ անվտանգության աշխատակիցներին կարգադրվել է տարածքից դուրս գալ։ Փաշինյանը նշել է, որ վստահում է թիմին և գիտի, որ կդիմանան այս տուրբուլենտ փուլում։ Թերթի աղբյուրը նշում է, որ նա բավական դժգոհ դեմք է ունեցել և նշել է, որ […]

Դավիթ Տոնոյանը Վիեննայում է. Togarma տելեգրամ ալիք

Մեր աղբյուրները հաստատում են Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Եվրոպա մեկնելու փաստը։ Այս մասին գրում է togarma տելեգրամ ալիքը։ «Ավելին, մեզ հայտնի է ուղղությունը. դա Վիեննա փառապանծ քաղաքն է։ Ըստ երևույթին Դավիթ Տոնոյանը որոշել է կազմակերպել Վիեննայի պաշտպանությունը, որ թույլ չտա` թուրքը մտնի Եվրոպա։ Բարեբախտաբար, փորձ նա ունի»,-գրում է ալիքը` հավելելով, որ նրան ինքնաթիռ […]

Բենզինը թանկացավ․ Ժողովուրդ

Հայաստանում բենզինի գինը բարձրացել է. արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 350 դրամով: Ըստ տնտեսվարողների՝ պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապ­րանքների գների վրա: Օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ ուսումնասիրություն են անում, […]

Ինչու Պարգեւ սրբազանը դարձավ Փաշինյանի ֆեյքային ֆաբրիկայի զոհը․ Իրավունք

Սեպտեմբերի պատերազմի ամենասկզբում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ  հայտնվել էր ֆեյսբուքյան որոշ շրջանակների ակնհայտ թիրախում։ Թերեւս, գաղտնիք չէ, որ Սրբազան հայրը Արցախի հաղթանակի խորհրդանիշներից մեկն էր, եւ իր անունը նույնացվում էր Արցախում Հայ Եկեղեցու ներկայությամբ, Սրբազանին ճանաչողները լավ գիտեն, թե նա որքան մեծ ավանդ ունի Արցախում ամեն քարի ու թուփի, շենքի շինության կերտման ու […]

Վիտալի Բալասանյանին մեկ միլիոն դոլա՞ր են առաջարկել, որ պաշտոն զբաղեցնի․ Հրապարակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու եւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու մասին՝ «հանուն հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության»։ Տեղեկություններ կան, որ մինչ հայտարարությունը, Արցախում համագործակցության ձեռք է մեկնել նախկիններին, առաջարկել է մի կողմ թողնել նախկինում ունեցած բոլոր տարաձայնությունները եւ լծվել մի բուռ մնացած հայրենիքի ողնաշարն ուղղելու գործին։ Մասնավորապես, Վիտալի Բալասանյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի