08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Իմ քայլի» պատգամավորները դժգոհ են. «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դեռ աժիոտաժ է տիրում: Բանն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ղեկավար կազմից ոչ ոք չի հանդիպել նրանց հետ եւ չի քննարկել հետագա անելիքները կամ ապագան: Մեր տեղեկություններով՝ իրավիճակը պատգամավորներին դուր չի գալիս նաեւ այն պատճառով, որ նրանցից շատերը մամուլից են իմանում, թե ինչ վերադասավորումներ կարող են […]

Անգաղափար ու անղեկ․ «Հրապարակ»

«Մեր հասարակությանը, նրա մտածելակերպն ու հոգեբանությունը հասկանալու համար հարկավոր է լրջորեն ուսումնասիրել վերջին ընտրությունները։ Դա այն բանալին է, որը կօգնի հասկանալ, թե ով է 21-րդ դարի հայը, և ինչ է ուզում նա այս կյանքից։ Մեր հասարակությունը, իհարկե, շատ բազմաշերտ է, և այդ շերտերն իրարից անչափ տարբերվում են, սակայն հասարակության այն հատվածը, որի որոշումներից է կախված […]

Ինչու Է Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրել «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներին․ «Հրապարակ»

«Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան իր մոտ է հրավիրել «Պատիվ ունեմ» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորության 7 թեկնածուներին՝ ԱԺ գնալուց առաջ քննարկելու իրենց անելիքները եւ մարտավարությունը։ Առաջին յոթնյակն այս տեսքն ունի․ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյան, Իշխան Զաքարյան, Հայկ Մամիջանյան, Թագուհի Թովմասյան եւ Տիգրան Աբրահամյան։ Հանդիպումը նշանակված էր ուշ երեկոյան․ առաջիկայում կտեղեկացնենք մանրամասների մասին»:

Մարությանն ասել է, որ իշխանությանը տեղեկացնեն՝ չի պատրաստվում որևէ տեղ հեռանալ․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ հայրենի իշխանությունները բանագնացներ են ուղարկել ու տեղեկացրել, որ պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա, սակայն Մարությանն ասել է, որ իշխանությանը տեղեկացնեն՝ չի պատրաստվում որեւէ տեղ հեռանալ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Հայկ Մարությանն այս ընթացքում առավել զգուշավոր է դարձել, նույնիսկ իր պարտականությունները չի կատարում, որեւէ փաստաթուղթ չի […]

Ջհանգիրյանը դռան մոտ կոնյակ-բոնբոներկայով հերթեր են․ «Հրապարակ»

 «Իրեն «օրենքի ուժով» ԲԴԽ նախագահ կարգած Գագիկ Ջհանգիրյանի կաբինետի դիմաց այս օրերին կոնյակ-բոնբոներկայով հերթեր են գոյացել։ Բարձրագույն դատական խորհրդի մեր աղբյուրներն ասացին, որ հերթով Ջհանգիրյանի մոտ են մտնում տարբեր դատավորներ՝ իրենց գործերը դասավորելու։ Բանն այն է, որ հուլիսին լրանում է մի շարք դատարանների նախագահների պաշտոնավարման երեք տարին, եւ ԲԴԽ-ն պետք է նոր նախագահներ նշանակի։ Հիմա […]

Փաշինյանի ամենահզոր գործիքը պոպուլիզմն է, որի թիվ մեկ թշնամին ինտելեկտն է ու մտածողությունը. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահպանել իշխանությունն առավելապես հասարակության ցածր կրթական ցենզի, արժեքային դեգրադացված համակարգի ու տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ դիմադրողականության բացակայության շնորհիվ։ Դա խոստովանում է անգամ ինքը՝ իշխանությունը, որի ներկայացուցիչներն իրենց հաղթանակը ներկայացնում են՝ որպես «ինտելեկտուալ ապուշների» դեմ հաղթանակ։   Հասարակության նման վիճակը լրջագույն խնդիր է ցանկացած պետության համար։ Իսկ եթե կա խնդիր, ապա պետք է լինի […]

Փաշինյանի և Թորոսյանի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, վերջին օրերին լարվել են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ Թորոսյանը վերջին ժամանակահատվածում շատ է միջամտում կառավարության բոլոր հարցերին ու որոշումներին, որն այդքան էլ դուր չի գալիս Նիկոլ Փաշինյանին, ու դա դարձել է պատճառ, որ Փաշինյանը Թորոսյանի հետ չշփվի»,-գրում […]

Հարությունյանի հրաժարականի պահանջը՝ կործանարար. «Ժողովուրդ»

ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը պայմանավորում էին ոչ միայն արցախյան 44-oրյա պատերազմի ծանր հետեւանքներով, այլեւ ընտրություններին հաջորդող գիշերը Հարությունյանի՝ ՔՊ շտաբ այցով։ Իհարկե, քաղաքացիներն իրենց ձայնն էին բարձրացնում, սակայն նման բողոքի ակցիաներն Արցախում ոչ միայն […]

Երբ կգումարվի ԱԺ առաջին նիստը. «Ժողովուրդ»

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ին դիմելու է Սահմանադրական դատարան: Հայտնի է, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման առնչությամբ վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո. կարող է, իհարկե, նաեւ ավելի վաղ կայացնել որոշումը։ Միայն դրանից հետո կարելի է նշանակել ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի […]

Կոտայքի մարզպետը «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները. «Հրապարակ»

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները եւ մարզի ընդդիմադիր համայնքապետերին սպառնացել-վախեցրել է, թե իրենց վրա հարուցված գործեր կան, ուստի ինքնակամ թող դիմում գրեն-հեռանան։ Խոսքը ՀՀԿ-ական եւ անկուսակցական, բայց իշխանություններին չպաշտպանած համայնքապետերի մասին է՝ Մարմարիկի, Հանքավանի, Արտավազի եւ այլն։ Պատմեցին, որ ուշագրավ զրույց է ծավալվել մարզպետի եւ ՀՀԿ-ական համայնքապետերից մեկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված