08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նոր բացահայտումներ. քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար կազմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գերծերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Ինչպես հայտնի է, 10 դատավորի աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր էին տեղադրվել, եւ, տեղեկությունների համաձայն, այդ գործընթացից տեղեկացված է եղել […]

Այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ. Մովսես Հակոբյան. «Իրավունք»

«Կոնկրետ ո՞վ է ղեկավարել Շուշիի պաշտպանության օպերացիան․ «Իրավունքի» հարցին ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տվել էր հետևյալ պատասխանը.«Դուք հասկանում եք Շուշիում ռեգուլյար զորք չի եղել: Եղել է նախագահի կողմից կազմակերպված, հավաքված անձանց կողմից պաշտպանություն, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվի: Ռեգուլյար զորք չի եղել: Դրա համար ոչ ոք չի կարող ասել, թե ով է ղեկավարել: Ձեզ թվում է […]

Հաղթեց ատելությունը․ «Հրապարակ»

«Ընտրությունների արդյունքներին սպասող հանրությունը, հատկապես նրա մտածող հատվածը, անհամբերությամբ էր սպասում հունիսի 20-ի քվեարկության վերջնական թվերին։ Քանի որ ոչ մի սոցիոլոգիական հարցման հանդեպ մեզանում լիարժեք վստահություն չկա, այս ընտրությունը յուրօրինակ սոցհարցում էր լինելու՝ հասկանալու համար, թե որքան է մեր հասարակության մտածող հատվածը։ Ինչ թիվ են կազմում հայրենիքը սիրողները և մեր հայրենիքի ամեն սանտիմետր հողի համար […]

ԱԳՆ-ում հերթական սկանդալն է հասունանում. «Հրապարակ»

Արտգործնախարարությունում հերթական սկանդալն է հասունանում․ մոտ 10 դիվանագետների, որոնք պետք է մինչեւ հուլիսի 1-ը մեկնեին նշանակման վայրեր, ասվել է՝ մեկնումը հետաձգվում է։ Նրանց տարբեր երկրներում գործող ՀՀ դեսպանատներում եւ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի է նշանակել նախկին նախարար Արա Այվազյանը։ Նրանք պատրաստ են եղել մեկնելու՝ տոմսեր են ձեռք բերել, այստեղ բնակարանները հանձնել են վարձակալության, բնակարաններ են վարձակալել […]

Ուժային կառույցներում կադրային ջարդ է սկսվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։ Սակայն մենք տեղեկացանք, որ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ […]

Անիշխան Հայաստան. «Ժողովուրդ»

Չնայած հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն Հայաստանում անիշխանություն է տիրում, եւ երկիրը, կարծես թե, կառավարվում է իներցիայով: Այս պահին կառավարությունում բոլորը պաշտոնակատարներ են, կան գեչատեսչություններ, որտեղ հրաժարականներ են սկսվել, եւ այս պարագայում դժվար է ասել, որ կառավարությունն աշխատում է այնպես, ինչպես պետք է: Ընդ որում, երկրում այս անիշխանության մթնոլորտը […]

Արմեն Աբազյանը կմնա՞ ԱԱԾ տնօրեն․ «Փաստ»

«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երեք տարվա ընթացքում փոխվել է ԱԱԾ հինգ տնօրեն: Արտահերթ ընտրություններից հետո ակտիվացել են քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք նորից կփոխվի ԱԱԾ տնօրենը: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին կշնորհվի գեներալ-մայորի կոչում: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ համակարգում վստահ են, որ նա կշարունակի պաշտոնավարել ԱԱԾ տնօրենի պաշտոնում»:

ՔՊ-ն Հայկ Մարությանին փոխարինող է գտել․ «Իրավունք»

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում բա­ցահայտ սկսել են աշխատել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ: Խնդիրն այն է, որ ՔՊ-ականները չեն նե­րում, որ Մարությանը չաջակցեց իրենց արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ իշխանական վերին օղակներում ակտիվորեն քննարկվում է Հայկ Մարությանից ձերբազատվելու հարցը: Այս առումով երկու տեսակետ կա՝ սպասել ևս մեկ տարի և Երևանի ավա­գանու հերթական ընտրությունների […]

Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն ընտրելու համար․ «168 ժամ»

«Անցած հանգստյան օրերին և երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած իրադարձությունները շատ խորհրդանշական էին․ քաղաքացիները ոռոգման ջրի հետ կապված խնդիրների պատճառով փակել էին մայրուղին և իշխանություններից պահանջում էին ապահովել իրենց ջրամատակարարումը։ Բողոքող քաղաքացիների խոսքում կարմիր թելի նման անցնում էր միտքը, որ ընդամենը մի քանի օր առաջ իրենք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ինչին ի պատասխան՝ դադարեցվել է […]

Նոր որոշում. Մհեր Գրիգորյանը՝ ԱԳ նախարար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարի թեկնածուի փնտրտուքներ են։ Ինչպես հայտնի է, մայիսի 27-ից ԱԳ նախարարությունը նախարար ու փխնախարարներ չունի: Այս պահին իշխանական փնտրտուքները կանգ են առել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա։ Բանն այն է, որ վերջինս ընդունված է ռուսական շրջանակների կողմից եւ ունի որոշակի փորձ եւ այդ պատճառով էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված