24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոտայքի մարզպետը «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները. «Հրապարակ»

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները եւ մարզի ընդդիմադիր համայնքապետերին սպառնացել-վախեցրել է, թե իրենց վրա հարուցված գործեր կան, ուստի ինքնակամ թող դիմում գրեն-հեռանան։ Խոսքը ՀՀԿ-ական եւ անկուսակցական, բայց իշխանություններին չպաշտպանած համայնքապետերի մասին է՝ Մարմարիկի, Հանքավանի, Արտավազի եւ այլն։ Պատմեցին, որ ուշագրավ զրույց է ծավալվել մարզպետի եւ ՀՀԿ-ական համայնքապետերից մեկի միջեւ․ վերջինս մարզպետին հիշեցրել է նրա ՀՀԿ-ական անցյալը եւ զգուշացրել, որ հավերժ պաշտոնի չի մնալու։

Հիշեցնենք, որ Սահակյանը, ով մարզպետի պաշտոնում նշանակվեց ընտրություններից առաջ, 2001-2008 թթ. աշխատել է ԱԱԾ-ում, եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերլիազոր, իսկ 2017 թվականին առաջադրվել է ՀՀԿ-ի ցուցակով՝ զբաղեցնելով 167-րդ հորիզոնականը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ