11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման. «Փաստ»

Նախօրեին Գեղարքունիքի մարզի մի խումբ ձկնորսներ փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ դժգոհելով, որ իրենց թույլ չեն տալիս ձուկ որսալ Սևանից։ Նրանք նշում էին, որ սահմանված չափաքանակը լրացել է, իրենք շարունակել են ձկնորսությամբ զբաղվել, բայց ձկնորսական նավակները ուժով հեռացրել են տարածքից։ Ձկնորսները դժգոհում էին նաև սահմանված չափաքանակից, քանի որ, իրենց խոսքերով, հազիվ 4-5 ձուկ են կարողացել որսալ՝ […]

Տարածաշրջանային մակարդակով թուրքական հավակնությունները զսպելու հրամայականը․ «Փաստ»

Տարածաշրջանային մակարդակում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում։ Եվ Արցախյան պատերազմում Հայաստանի իշխանությունների պարտությունից հետո Հարավային Կովկասում առանձնահատուկ ձևով ակտիվացել է Թուրքիան։ Պատահական չէ, որ Անկարան յուրաքանչյուր հարմար առիթի ընդգծում է, թե իրենց աջակցությունը վճռորոշ նշանակություն է ունեցել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Պարզ է, որ Թուրքիան արդեն ձգտում է ստանալ հաղթանակի հիմնական դափնիները՝ սկզբում նախ՝ Ադրբեջանն իրենից […]

Ռուստամ Բադասյանի կադրային ջարդի արդյունքում 118 աշխատակից է ազատվել․ «Հրապարակ»

«Ռուստամ Բադասյանի կադրային ջարդի արդյունքում 118 աշխատակից է ազատվել: Վերջին ամիսներին ՊԵԿ-ում կադրային զտումներ են ընթանում: ՊԵԿ նոր նախագահ Ռուստամ Բադասյանն ինտենսիվորեն ազատվում է նախկին կադրերից, և բնական է, որ առաջին հերթին փորձառու և գործից հասկացող մասնագետներն են հեռացվում համակարգից: Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել են հարկային ծառայության աշխատակիցներ, վարչության պետի տեղակալ Էդիկ Գսպոյանը, հատուկ ընթացիկ […]

Նախկին պաշտոնյաները հրաժարվում են կարճել քրեական գործերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաների կամ նրանց մտերիմների նկատմամբ հարուցված քրեական գործերով նախաքննական մարմիններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, եւ վերջիններս կանգնել են խնդրի առջեւ: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով Սեյրան Օհանյանին հրավիրել են […]

Կորոնավիրուսի թեստերի գները կարող են հասնել մինչև 20000 դրամ. «Ժողովուրդ»

Հոկտեմբերի 14-ից, երբ քաղաքացիները, ԱՆ նախարարի հրամանով, ստիպված էին կա՛մ պատվաստվել, կա՛մ բացասական թեստի պատասխան ներկայացնել, լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսի թեստավորումներ, քաղաքացիների մեծ կուտակումներ ու հերթեր են։ Պատվաստումից խուսափող քաղաքացիները, ըստ նախարարի հրամանի, ստիպված են բացասական թեստի պատասխան ներկայացնել գործատուին, որպեսզի հետագայում չզրկվեն աշխատանքից։ Մեր աղբյուրները հայտնում են, որ, պարտադիր թեստավորման պահանջով պայմանավորված, երկրում […]

Փաշինյանը մեկուսացել է թիմից. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ մեկուսացել էր` չէր շփվում թիմի հետ: Անգամ ՏԻՄ ընտրություններից հետո չէր հավաքել թիմին, որ «դուխ» տար եւ կատարվածը վերլուծեր։ Միակ մարդը, ով վերջին շաբաթներին ելումուտ է անում եւ անմիջական կոնտակտ ունի նրա հետ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է։ Նա գրեթե ամեն օր երեկոյան հյուրընկալվում է կառավարական առանձնատանը եւ մի քանի ժամ […]

Գյումրիում իշխանությունը խլելու հարցը լուծված է. «Հրապարակ»

«Գորիսում եւ Գյումրիում կրած ֆիասկոյից հետո իշխանությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է հաջորդ ընտրությունների ուղղությամբ։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում երեք անձ` Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը, ողջ օրը մարդկանց են ընդունում, զրուցում, հրահանգավորում, քննարկում անելիքները: Տարօրինակ է, որ այս գործին ակտիվ մասնակցում է նաեւ որեւէ կոնկրետ կարգավիճակ չունեցող նախկին փոխվարչապետը` Տիգրան Ավինյանը, որը […]

Գունագեղ միջոցառման հետևանքները. ինչու քովիդը սրընթաց աճեց․ «Ժողովուրդ»

Հայաստանի Հանրապետւթյան անկախության 30-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումից երկու շաբաթ անց (որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գունագեղ» անվանումն էր տվել) կորոնավիրուսի տարածման թվերը կտրուկ սկսեցին աճել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ ճշտելու, թե նախարարության մասնագետներն ու գերատեսչություններն արդյոք տեղեկացրել են կառավարությանն ու վարչապետին, որ բացօթյա միջոցառման կազմակերպումը կարող է նպաստել վարակի տարածմանն ու թվերի […]

ԱԺ նստաշրջանի օրակարգը կհաստատեն. «Ժողովուրդ»

Այսօր խորհրդարանում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի հոկտեմբերի 25-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը: Առաջին հարցը, որը հաստատվելու է, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն է, որը պետք է քննարկվի նաեւ հանձնաժողովների նիստերում: ԱԺ խորհուրդը պետք է հավանության արժանացնի նաեւ կառավարության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Ըստ […]

Մարությանը ցնծության մեջ է. «Հրապարակ»

«Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգեւել  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ ամրապնդել նրա դիրքերը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմն ամեն գնով ուզում է ազատվել նրանից եւ արտահերթ ընտրություններ անցկացնել Երեւանում։ Գյումրիի եւ Գորիսի արդյունքներից հետո պարզ է, որ եթե մարզերում է այսպիսի վիճակ, ապա Երեւանում ՔՊ-ի համար գրեթե անհնարին կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի